Երեւան: Մեդիամաքս: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները հերքել են Bloomberg գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ երկիրը դաշնակիցներից միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի օգնություն է հայցել:
Այս մասին ասվում է ԱՄԷ Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում են կատարում ՏԱՍՍ-ը:
«Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է Bloomberg-ի կողմից հրապարակված կեղծ եւ մոլորեցնող պնդումները», - նշվում է փաստաթղթում։
Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄԷ-ն ունի «բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ունակ են արդյունավետ դիմակայել օդային սպառնալիքների ամբողջ սպեկտրին»:
Գերատեսչությունը հավելել է, որ երկիրը ունի «զինամթերքի ռազմավարական պաշար», այդ թվում՝ մեծ, միջին եւ փոքր հեռահարության համակարգերի համար։















