Քուվեյթը սխալմամբ երեք ամերիկյան ռազմական օդանավ է խոցել - Mediamax.am

Մարտ 02, 2026
424 դիտում

Քուվեյթը սխալմամբ երեք ամերիկյան ռազմական օդանավ է խոցել


Լուսանկարը` defense.gov


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ի երեկոյան Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ երեք ամերիկյան F-15 ռազմական օդանավ են խոցել:

Այդ մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

 

Բոլոր վեց օդաչուները ողջ են մնացել, նրանց իրավիճակը կայուն է: 

 

Պատահարի պատճառները հետաքննվում են:

 

Մեդիամաքսը նշում է, որ F-15 օդանավի գինը կազմում է մոտ $‌ 30 միլիոն:




Մեր ընտրանին