Ալիեւ. «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր» - Mediamax.am

Փետրվար 27, 2026
426 դիտում

Ալիեւ. «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Խոջալուի ցեղասպանությունը գործած ավազակները պատասխան են տվել դատարանի առջեւ»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, փետրվարի 26-ին «Խոջալուի շրջանի հասարակության ներկայացուցիչների» հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Խոջալուի ցեղասպանությունը արյունոտ ռազմական հանցագործություն է, որը հայկական պետությունը, հայ ֆաշիստները գործել են ադրբեջանցիների, մարդկության դեմ։ Պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը։

 

Հայրենական պատերազմի եւ հակաահաբեկչական գործողության արդյունքում ռազմական հանցագործների մի մասը ոչնչացվեց Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, մյուս մասը, մասնավորապես, անջատողականների առաջնորդ համարվող տարրերը, տարբեր ժամանակներում ձերբակալվեցին եւ բերվեցին դատարան»։

 

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է.

 

«2023 թվականին ընդամենը մի քանի ժամ տեւած հակաահաբեկչական գործողության արդյունքում խունտայի անօրինական ռեժիմը ոչնչացվեց, օկուպանտները վտարվեցին մեր հողերից, մեր հողերում անօրինականորեն տեղաբաշխված 15-հազարանոց հայկական բանակը զինաթափվեց եւ հանձնվեց։ Սա վերջին մեխն էր հայկական անջատողականության դագաղի մեջ։ Հենց այդ ժամանակ վերականգնվեց  արդարությունը Խոջալուի համար։

 

Մենք երբեք չպետք է մոռանանք հայկական պետության վայրագությունները։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր պատմությունը, պետք է զգոն լինենք, միշտ պետք է ուժեղ լինենք, թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր։ Հենց այդ վախի շնորհիվ է, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է խաղաղության մեջ»։ 




Մեր ընտրանին