Թրամփն առանձնացրել է Էրդողանի դերը Գազայի բանակցություններում - Mediamax.am

Փետրվար 18, 2026
393 դիտում

Թրամփն առանձնացրել է Էրդողանի դերը Գազայի բանակցություններում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է ներգրավված եղել Գազայում կրակի դադարեցման մասին բանակցություններում եւ «էական ներդրում է ունեցել դրանց հաջողության մեջ»:

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներին՝ ընդգծելով, որ Էրդողանը «հիանալի է գործել»:

 

Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Եգիպտոսում, իսկ գերիների փոխանակումը տեղի կունենա երկուշաբթի կամ երեքշաբթի:




Մեր ընտրանին