Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման - Mediamax.am

Սեպտեմբեր 25, 2025
176 դիտում

Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման


Լուսանկարը` tagesschau.de


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով նրանում, որ մոտ 20 տարի առաջ իր մերձավոր օգնականները փորձել են նախընտրական արշավի համար ֆինանսավորում ներգրավել Լիբիայից:

Միաժամանակ Փարիզի դատարանը Սարկոզիին անմեղ է ճանաչել այլ հոդվածներով, ներառյալ կոռուպցիան եւ ապօրինի ընտրական ֆինանսավորումը:

 

Դատարանի որոշումը նշանակում է, որ նախկին նախագահը կբանտարկվի՝ անգամ վճիռը բողոքարկելու դեպքում: Reuters-ը նշում է, որ դատավճիռը շատ ավելի խիստ է, քան շատերն ակնկալում էին:

 

Սարկոզին, որը միշտ ժխտել է մեղադրանքները, մեղադրվում էր Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի հետ 2005 թվականին գործարք կնքելու համար, երբ դեռեւս Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր:

 

Դատավորն ասել է, որ չկան ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ Լիբիայից ուղարկված գումարը հասել է Սարկոզիի նախընտրական արշավի դրամարկղ: Բայց

նա վճռել է, որ Սարկոզին մեղավոր է նրանում, որ թույլ է տվել իր մերձավորներին կապ հաստատել Լիբիայի իշխանությունների հետ՝ ընտրական ֆինանսավորում ստանալու համար:

 

Դատական գործընթացը մեկնարկել էր ս.թ. հունվարին: 70-ամյա Սարկոզին պնդում է, որ այն քաղաքական շարժառիթներ ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին