Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրպարտության մեղադրանքով դատական հայց է ներկայացրել The New York Times թերթի դեմ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ «մեծ պատիվ է The New York Times-ի դեմ զրպարտության եւ վարկաբեկման համար դատական հայց ներկայացնելը»։
Նա The New York Times-ը բնութագրել է որպես «արմատական ձախ Դեմոկրատական կուսակցության խոսափող» եւ երկրի «պատմության ամենավատ թերթերից» մեկը։
Թրամփի հայտարարության համաձայն՝ $15 միլիարդ դոլարի դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։
Սպիտակ տան ղեկավարը մեղադրում է թերթին 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակից Կամալա Հարիսին բացահայտորեն աջակցելու եւ իրեն, ինչպես նաեւ իր ընտանիքի եւ շրջապատի անդամներին զրպարտելու մեջ։
















