Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել - Mediamax.am

383 դիտում

Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ստավրոպոլում ձերբակալվել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ պլանավորող Ադրբեջանի քաղաքացի։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, ձերբակալվածը պլանավորում էր մի քանի պայթուցիկ սարք հավաքել Եսենտուկիում եւ Ստավրոպոլում, այդ թվում՝ իրավապահ մարմինների շենքերում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

 

Նշվում է, որ տղամարդը նախկինում ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին