Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ալիեւին - Mediamax.am

Փետրվար 13, 2026
3357 դիտում

Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ալիեւին


Լուսանկարը` pakistantoday.com.pk


Երեւան: Մեդիամաքս: Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ «դիվանագիտական եւ քաղաքական աջակցության համար»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շարիֆն այսօր զանգահարել է Ալիեւին։

 

«Պակիստանի վարչապետը տեղեկացրել է Հնդկաստանի կողմից իրականացված ռազմական հարձակումների եւ ձեռք բերված հրադադարի մասին։ Մուհամադ Շահբազ Շարիֆը երախտագիտություն է հայտնել ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերված դիվանագիտական եւ քաղաքական աջակցության եւ Պակիստանի ժողովրդի հետ համերաշխության համար՝ նշելով, որ դա մեր երկրների միջեւ եղբայրական հարաբերությունների ապացույց է։

 

Գոհունակությամբ նշելով հրադադարի ռեժիմի ապահովումը, Իլհամ Ալիեւը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը աջակցություն եւ համերաշխություն են հայտնել են հայտնել Պակիստանին», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։




Մեր ընտրանին