Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը հույս ունի, որ աշխարհը «ոչ շատ ուշ» կգնահատի իր հոր ներդրումը մարդկության խաղաղ ապագայի հաստատման գործում։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպիսի մարդ է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին ասել է.
«Հայրս շատ աշխատասեր եւ անկեղծ անձնավորություն է, նա սիրում է մարդկանց, իսկապես հոգ է տանում նրանց մասին: Ինչպես վարչապետի, այնպես էլ նախագահի պաշտոններում նրա ցուցաբերած վճռականությունն ու առաջնորդությունը օգնել են Թուրքիային հաղթահարել դժվար ժամանակները վերջին 23 տարիների ընթացքում:
Թուրքիան բախվել է բազմաթիվ դժվարությունների, եւ նրան հաջողվեց երկիրը դուրս բերել ճգնաժամերից եւ ուղղորդել դեպի կայունություն։ Վերջին 23 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունն աճել է 4-5 անգամ։ Նա զգալի հաջողությունների է հասել։
Նա ջանասիրաբար աշխատել է խաղաղության հասնելու համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում:
Քաղաքական գործիչները երբեմն կարող են անհեռատես լինել, բայց իմ հոր՝ նախագահ Էրդողանի մեջ ես տեսնում եմ ապագայի տեսլական ունեցող առաջնորդի: Նրա մեջ ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը։ Նա իսկապես քրտնաջան աշխատում է մարդկության խաղաղ ապագայի համար: Կարծում եմ, որ վաղ թե ուշ աշխարհը կգնահատի նրա ներդրումը։ Հուսով եմ՝ ոչ շատ ուշ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: