Թել Ավիվը շնորհակալ է Ալիեւին թուրք-իսրայելական հանդիպումը կազմակերպելու համար - Mediamax.am

1446 դիտում

Թել Ավիվը շնորհակալ է Ալիեւին թուրք-իսրայելական հանդիպումը կազմակերպելու համար


Լուսանկարը` https://www.newarab.com/


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի վարչապետի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Բաքվում Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանձնարարությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի գլխավորած ռազմաքաղաքական պատվիրակության հանդիպումը թուրք գործընկերների հետ։

 

Իսրայելը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին եւ նախագահ Իլհամ Ալիեւին այս կարեւոր բանակցությունները կազմակերպելու համար», - ասվում է X սոցիալական ցանցում Նեթանյահուի մամուլի ծառայության հրապարակման մեջ, որը մեջբերում է Trend գործակալությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին