Իրանի ԱԳՆ. Մենք երբեք չենք գնա միջուկային զենքի ստեղծմանը - Mediamax.am

410 դիտում

Իրանի ԱԳՆ. Մենք երբեք չենք գնա միջուկային զենքի ստեղծմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանը միջուկային զենք չի ստեղծելու, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսօր այդպես է մեկնաբանել իրանցի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը՝ Արեւմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար։

 

«Իրանը երբեք, ոչ մի դեպքում, չի գնա միջուկային զենք ստեղծելու ճանապարհով: Դա մեր ռազմավարության անբաժանելի մասն է, որը հիմնված է Գերագույն առաջնորդի հրամանի վրա: Այս հարցում որեւէ կասկած չկա եւ չի կարող լինել», - ասել է դիվանագետը ճեպազրույցում:

 

Իրանում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Խամենեիի 2003 թվականի հրամանագրով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին