Էրդողան. «Առանց Թուրքիայի Եվրոպայի անվտանգության ապահովումն անհնար է» - Mediamax.am

499 դիտում

Էրդողան. «Առանց Թուրքիայի Եվրոպայի անվտանգության ապահովումն անհնար է»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «առանց Թուրքիայի մասնակցության եվրոպական մայրցամաքի անվտանգության ապահովումն անհնար է»։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը ասել է.

 

«Եվրոպայում սկսել են ճանաչել Թուրքիայի դերը ոչ միայն անվտանգության, այլեւ շատ այլ ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, դիվանագիտությունը եւ առեւտուրը»:

 

Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների եւ ԵՄ-ի հետ «ընդհանուր շահերի շրջանակներում եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»։

 

«Մեր եվրոպացի ընկերներն իրենց քաղաքականությունը ձեւակերպում են ռացիոնալ հիմքի վրա եւ գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորությունը: Մենք դա դիտարկում ենք որպես հեռանկարային զարգացում Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի համար»,- ասել է Էրդողանը:

 

Նրա խոսքով, աշխարհում տեղի ունեցող «արագ եւ անկանխատեսելի» փոփոխությունները վկայում են Անկարայի եւ Բրյուսելի միջեւ հետագա երկխոսության եւ ինստիտուցիոնալ համագործակցության անհրաժեշտության մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին