Երեւան: Մեդիամաքս: 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող «Ադրբեջական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը խոցվել էր ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով:
Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
Փետրվարի 4-ին Ղազախստանի իշխանությունները հրապարակել էին Ակտաու քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական եզրակացությունը, որում, մասնավորապես, նշվում էր, որ ինքնաթիռի մեջ հայտնաբերվել են օտար մարմիններ:
Reuters-ի ադրբեջանական աղբյուրն ասել է, որ «Պանցիր-Ս» հրթիռի մնացորդները հայտնաբերվել են ինքնաթիռում եւ վավերացվել են միջազգային փորձաքննության ընթացքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: