«Վրացական երազանքը» երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից - Mediamax.am

3053 դիտում

«Վրացական երազանքը» երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երբեք չի հրաժարվի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից, նույնիսկ եթե դա մի քանի տարով երկարացնի ԵՄ-ին երկրի ինտեգրումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

 

«Ավելի լավ է 2-3 տարի ուշանանք ԵՄ-ին ինտեգրվելուց, սակայն մենք երբեք, շեշտում եմ՝ երբեք չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը»,- ասել է նա։

 

Մդինարաձեն ընդգծել է, որ վրացական իշխանությունները հաջորդ սերունդների ավանդական եւ պարկեշտ ապագան չեն փոխանակի «մերկանտիլ քաղաքական նպատակների» հետ։ Նրա խոսքով, «ԼԳԲՏ քարոզչությունը եվրոպական արժեք չէ»։

 

«Մենք նման Եվրոպա չենք ուզում եւ չենք կարող պատկերացնել»,- հավելել է Մամուկա Մդինարաձեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին