Բաքուն շարունակում է լարել հարաբերությունները Ֆրանսիայի հետ - Mediamax.am

3922 դիտում

Բաքուն շարունակում է լարել հարաբերությունները Ֆրանսիայի հետ


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 17-ից 18-ը Բաքվում կանցկացվի «Ֆրանսիայի կողմից գաղութացված տարածքների անկախության համար շարժումների առաջին համագումարը»։

Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ «համագումարին կմասնակցեն հանուն Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան եւ Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդներ»։

 

Համագումարը կքննարկի «անկախության համար առավել կազմակերպված պայքար մղելու միասնական հարթակ ստեղծելու» հարցերը։

 

Ադրբեջանը սրում է առճակատումը Ֆրանսիայի հետ

«Համագումարը կօգնի բարձրացնել միջազգային իրազեկվածությունը գաղութներում ֆրանսիական կառավարության կողմից բնիկ ժողովուրդների դեմ կատարված բազմաթիվ հանցագործությունների եւ անօրինական գործողությունների մասին, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել գաղութատիրության խնդրի վրա, որը 21-րդ դարի արհավիրքներից է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

«Բաքվի նախաձեռնող խումբը» ստեղծվել է 2023 թվականի հուլիսի 6-ին Բաքվում «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» համաժողովի մասնակիցների կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին