Էրդողանը Կոստանդնուպոլսի գրավումը «պատմական մեծ տրիումֆ» է որակել - Mediamax.am

2105 դիտում

Էրդողանը Կոստանդնուպոլսի գրավումը «պատմական մեծ տրիումֆ» է որակել


Լուսանկարը` https://www.brookings.edu/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Oսմանյան պետության կողմից Կոստանդնուպոլսի գրավման 571-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը՝ Էրդողանը Կոստանդնուպոլսի գրավումը որակել է «համաշխարհային եւ մեր պատմության մեծագույն հաղթանակներից մեկը» եւ ընդգծել «այս պատմական տրիումֆի մնայուն նշանակությունը»։

 

Նրա խոսքով, «այս հաղթանակը ոչ միայն նպաստեց Օսմանյան կայսրության ընդլայնմանը, այլեւ Ստամբուլը վերածեց տարբեր մշակույթների եւ հավատամքների հանդիպման վայրի»։ Էրդողանը նշել է, որ դա մեծապես պայմանավորված է սուլթան Մեհմեդի տեսլականով, որը կառուցված էր «հանդուրժողականության եւ արդար կառավարման վրա»:

 

Նա զուգահեռներ է անցկացրել սուլթան Մեհմեդի դարաշրջանի եւ Թուրքիայի ժամանակակից նկրտումների միջեւ՝ նշելով, որ նույն «համառության եւ հավատի ոգին» առաջնորդում է երկիրը դեպի նպատակների իրականացում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին