Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու համար - Mediamax.am

3464 դիտում

Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ զորքեր է ուղարկում Նոր Կալեդոնիա՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական անդրծովյան տարածք, որտեղ երկուշաբթի օրը զանգվածային դժգոհություններ են սկսել:

 

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այդ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել եւ ասել, որ իշխանությունները կոշտ արձագանքելու են բռնության ցանկացած դրսեւորման։ Իշխանությունները Նոր Կալեդոնիայում պարետային ժամ են սահմանել եւ արգելել չինական TikTok սոցիալական ցանցը։

 

Նոր Կալեդոնիայում դժգոհությունները սկսել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը փոխում է տեղական օրենսդիր ժողովի ընտրության ընթացակարգը։ Մայիսի 15-ին վերջնական հաստատված փոփոխությունների համաձայն՝ Ֆրանսիայի այն քաղաքացինները, ովքեր 10 տարի ապրում են Նոր Կալեդոնիայում, ընտրելու իրավունք կստանան։

 

Դա դժգոհություն է առաջացրել բազմաթիվ կանաքների՝ Նոր Կալեդոնիայի բնիկ ժողովրդի մոտ, ովքեր վախենում են, որ այժմ իրենց քաղաքական ազդեցությունը կնվազի:

 

Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը

 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները միջամտում են Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններին։

 

«Դա ֆանտազիա չէ. Ցավոք, որոշ անջատողականներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»,- ասել է ներքին գործերի նախարարը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Դարմանենը չի հստակեցրել, թե ինչ միջամտության մասին է խոսքը։

 

Սակայն ապրիլի վերջին ադրբեջանական «Ազերթաջ» պետական գործակալությունը հաղորդել էր, որ Նոր Կալեդոնիայի խորհրդարանի անդամներից մեկը, որը ներկայացնում է բնիկներին, շնորհակալություն է հայտնել Բաքվին «մեզ ցուցաբերած աջակցության համար, այն բանի համար, որ Ադրբեջանը մեզ հետ է գաղութատիրության դեմ, հանուն անկախության պայքարում»։

 

Ադրբեջանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մասին Փարիզի հայտարարությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին