Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից persona non grata են ճանաչվել - Mediamax.am

6766 դիտում

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից persona non grata են ճանաչվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից persona non grata (անցանկալի անձ) են ճանաչվել եւ նրանց կարգադրված է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է ԱԳՆ։

 

«Նրա տեղեկացվել է, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից ճանաչվել են «պերսոնա նոն գրատա»՝ դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի եւ 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիային հակասող գործունեության պատճառով», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

 

Ֆրանսիական կողմին ներկայացվել է համապատասխան նոտա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին