Էրդողանը համեմատել է Գազան Ղարաբաղի հետ եւ խորհուրդներ տվել հայերին - Mediamax.am

3445 դիտում

Էրդողանը համեմատել է Գազան Ղարաբաղի հետ եւ խորհուրդներ տվել հայերին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «Գազան մեր սրտերում նույն տեղն ունի, ինչ Ղարաբաղը»:

Նոյեմբերի 20-ին իր կաբինետի նիստից հետո Էրդողանը, մասնավորապես, ասել է.

 

«Մեր շուրջը տեղի ունեցող ցանկացած միջադեպ՝ Բալկաններից մինչեւ Կովկաս, Սեւ ծովից մինչեւ Միջերկրական ծովի արեւելյան ափերը, ուղղակիորեն վերաբերվում է մեզ։ Գազան մեր սրտերում նույն տեղն ունի, ինչ Ղարաբաղը: Մենք տարբերություն չենք դնում Բոսնիայի եւ Հալեպի, Տրիպոլիի եւ Բալխի, Սալոնիկի եւ Մոսուլի միջեւ»:

 

«Նրանք, ովքեր տարիներ շարունակ քաջալերում էին Հայաստանին եւ օգուտներ քաղում տարածաշրջանում ապրող մարդկանց տառապանքներից, իրականում ամենամեծ վնասը հասցրին հենց Հայաստանին։ Վառելով անիրատեսական երազների կրակը՝ նրանք շահագործեցին հայերին՝ նրանց անապահովության դատապարտելով: Հայաստանը պետք է գիտակցի եւ ընդունի այս իրողությունը։ Հայ ժողովուրդը եւ նրա կառավարիչները ավելի լավ է որոնեն իրենց անվտանգությունը ոչ թե հազարավոր մղոն հեռավորության վրա, այլ հարեւանների հետ խաղաղություն հաստատելու միջոցով:

 

Արեւմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք կամ զինամթերք չի կարող փոխարինել մշտական խաղաղության միջավայրին։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը եւս մեկ անգամ չվատնեն խաղաղության հնարավորությունը», - ասել է Էրդողանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին