Երեւան։ Մեդիամաքս։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ առաջարկել է նրան զարգացնել երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Սի Ցզինպինի ուղերձում ասվում է, որ նա «մեծ ուշադրություն է դարձնում Անկարայի հետ շփումներին եւ մտադիր է համատեղ ջանքերով ամրապնդել համագործակցությունը, որը հիմնված է Թուրքիայի եւ Չինաստանի հիմնական շահերի հետ՝ կապված խնդիրների լուծման փոխադարձ աջակցության եւ փոխըմբռնման վրա»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: