Էրդողանն ասել է, որ «Թուրքիան մայիսի 28-ին պատասխան կտա չարախոսներին» - Mediamax.am

1930 դիտում

Էրդողանն ասել է, որ «Թուրքիան մայիսի 28-ին պատասխան կտա չարախոսներին»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Թուրքիայում հասարակական կարծիքի վրա ազդելու արեւմտյան լրատվամիջոցների փորձերը։

TRT Haber հեռուստաալիքի եթերում Էրդողանն ասել է, որ «Արեւմուտքի որոշ շրջանակներ չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիային հաջողվել է արմատախիլ անել ահաբեկչությունը»։ Նա հավելել է, որ «Թուրքիան ստիպված էր միայնակ պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։

 

Էրդողանի խոսքով՝ Արեւմուտքը մտահոգված է նաեւ Թուրքիայի ռազմական արդյունաբերության զարգացմամբ։

 

«Արդյո՞ք նրանց դուր է գալիս Թուրքիան, որն ուժեղացնում է իր ռազմական արդյունաբերությունը: Իհարկե, նրանց նա դուր չի գալիս։ Մենք նրանց դուր չենք գալիս, քանի որ նրանցից այլեւս զենք-զինամթերք չենք գնում։ Մեր ժողովուրդը պատասխանել է իրենց մայիսի 14-ին։ Հուսով եմ, որ մայիսի 28-ին նորից դա կանի։ Արդյո՞ք լսել եք Ադրբեջանի, Կատարի կամ Լիբիայի կողմից մեր ջանքերից դժգոհության մասին։ Ո՛չ։ Երբ նայում ենք նրանց, ովքեր անհանգստանում են մեր հաջողություններով, մեզ համար պարզ է դառնում, թե ով է բարեկամ, իսկ ով թշնամի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին