Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ադրբեջանական գազի շնորհիվ Բուլղարիան հաջորդ տարվանից այլեւս կախման մեջ չի լինի Ռուսաստանից:
Աթենքում հանդես գալով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Բլինքենը, մասնավորապես, ասել է.
«Հունաստանը օգնում է ՆԱՏՕ-ին ամրապնդել էներգետիկ անվտանգությունը՝ օգնելով ապահովել աղբյուրների բազմազանությանը և նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից:
Օրինակ, Բուլղարիան 90 տոկոսով կախված էր Ռուսաստանի բնական գազից: Հունաստան-Բուլղարիա նորակառույց գազատարի շնորհիվ Բուլղարիան հաջորդ տարի իր գազի կարիքների գրեթե 100 տոկոսը կբավարարի Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի մատակարարումների շնորհիվ»:
















