Բաքվի կողմից գեներատորների տրամադրումը Ուկրաինային «տարակուսանք է առաջացնում ՌԴ-ում» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
7588 դիտում

Բաքվի կողմից գեներատորների տրամադրումը Ուկրաինային «տարակուսանք է առաջացնում ՌԴ-ում»


Լուսանկարը` day.az


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ում այսօր ասել են, որ Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» «տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում»։

ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրի խոսքերը.

 

«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակներում ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիեւի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար: Ադրբեջանական առաքումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության նման չեն»։




Մեր ընտրանին