Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիեւի մարզում կենտրոնի կառուցման վերաբերյալ՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման եւ անձնակազմի վերապատրաստման համար:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ:
«Դա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Դա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը», - ասել է Զելենսկին:
Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 29-ին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում էին Սոչիում:
Փաստաթղթի համաձայն, Bayraktar Savunma-ն կկառուցի Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման եւ արդիականացման կենտրոն: Ենթադրվում է, որ հետագայում Ուկրաինայում կկառուցվեն մի շարք նման կենտրոններ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հաջորդ փուլը լինելու է անօդաչու թռչող սարքերի ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: Bayraktar Savunma-ն նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում ԱԹՍ արտադրական գործարանի կառուցման մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: