Դաժան ահաբեկչություն Նիսում - Mediamax.am

Փետրվար 28, 2026
43540 դիտում

Դաժան ահաբեկչություն Նիսում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 14-ի երեկոյան դաժան ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիս քաղաքում:

Երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում բեռնատար մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որը Նիսի կենտրոնում տոնում էր Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը:

 

Բեռնատարը մարդկանց տրորելով՝ անցել է մոտ երկու կիլոմետր, որից հետո վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարի խցիկում հայտնաբերել են զենք եւ նռնակներ:

 

Նախնական տվյալներով, բեռնատարի 31-ամյա վարորդը ծագումով Թունիսից է:

 

Ահաբեկչության զոհ են դարձել մոտ 80 մարդիկ, մի քանի հարյուրը վիրավոր են: Զոհվածների թվում շատ են երեխաները: Զոհվածների զգալի մասը զբոսաշրջիկներ են:




Մեր ընտրանին