Մեծ ոգեւորությամբ ու շատ ծրագրերով Չինարի եկած ընկեր Մարիամը - Mediamax.am

exclusive
25738 դիտում

Մեծ ոգեւորությամբ ու շատ ծրագրերով Չինարի եկած ընկեր Մարիամը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մամայի կարած գունավոր չթի շորով, որ հագնում է կարեւոր առիթներին, ցածր, հաստ կրունկով կոշիկներով, որի վրա ինքն է նկարել, ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի պայուսակով... Մարիամն արդեն որոշել է՝ ինչ տեսքով է առաջին անգամ մտնելու դպրոց, որոշել է նաեւ՝ ինչի մասին է խոսելու աշակերտների հետ առաջին հանդիպմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուզում եմ խաղի ձեւով լինի ծանոթությունը։ Նախ ես կներկայանամ, հետո գունավոր թղթերի վրա հարցեր կգրեմ, որոնք կպտտվեն դասարանով, ու բոլորը կպատասխանեն դրանց, կհասկանանք մեր նմանություններն ու տարբերությունները։  Կխոսենք երեխաների նախասիրությունների, երազանքների մասին»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծանոթության ընթացքում Մարիամը, գուցե, աշակերտներին ասի, որ նրանց հետ 2 տարի Չինարի գյուղում ապրելը, նրանց դասավանդելն իր երազանքն է։

 

Լավ գործ անելու նպատակով՝ հատուկ մանկավարժ ու կենսաբան Մարիամ Գրիգորյանը երեք տարի դիմում էր «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին։ Երազում էր Արցախում կամ սահմանամերձ մի գյուղում երեխաների հետ աշխատելու, իր գիտելիքները, ժամանակն ու գաղափարները նրանց հետ կիսելու մասին։ Երկու տարի դիմեց, բայց չընդգրկվեց ծրագրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ասացի՝ դիմելու եմ էնքան, մինչեւ անցնեմ»։

 

Երրորդ փորձից Մարիամը դարձավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ- առաջնորդ ու օգոստոսի վերջին տեղափոխվեց Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղ։

 

- Ամեն տարի դիմել ենք ծրագրին, որ ուսուցիչ ուղարկեն, այս տարի բախտներս բերեց,- ասում է դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցը, հիմնականում, ուսուցիչների պակաս չի ունենում։ «Կան թոշակային տարիքի ուսուցիչներ, որոնք մեր դպրոցի սյուներն են»,-ասում է տնօրենն ու թվարկում նրանց շնորհիվ օլիմպիադաներում տարած հաղթանակներն ու բուհ ընդունված աշակերտներին։

 

Չինարիի միջնակարգ դպրոցն այս տարի 76 աշակերտ կունենա՝ նախորդ տարվա 91-ի փոխարեն։ Մի քանիսն ավարտել են, մի քանիսը տեղափոխվել քաղաք՝ ավագ դպրոց, մի ընտանիք էլ Մոսկվա է մեկնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անընդհատ կրակոցներից են խոսում, բայց ոչ մի անգամ կրակոց չեմ լսել։ Խաղաղություն եմ բերել հետս»,-ժպտում է Մարիամը։ Շատ է ուզում, որ Չինարիի մասին խոսելու առիթ դառնան ոչ թե կրակոցները, այլ բարի ու հետաքրքիր իրադարձությունները:

 

Օգտվելով առիթից, որ դպրոցի բակը մարդաշատ է, մոտենում է աշակերտներին՝ ծանոթանալու։ Ընկեր Գրիգորյանն է՝ ծնունդով Սյունիքից, ապրում է Երեւանում, կենսաբանություն է դասավանդելու։ Հետո, ասում է, անցնենք աշխարհի «ստանդարտ» հարցին՝ ի՞նչ եք ուզում դառնալ. տուրիզմի մասնագետ, հաշվապահ, ատամնաբույժ...

Լուսանկարը` Մեդիամաքս

- Քեզ կենսաբանություն է պետք,- ոգեւորվում է Մարիամն ու խոսում առարկայի կարեւորությունից։ Խոսակցությունը դառնում է առավել հետաքրքիր, երբ պատմում է իր ուսումնասիրության մասին: Ասում է՝ հոգեւոր երաժշտություն «լսած» բույսերը փարթամ են, ռոքի տակ վատ են աճում:

 

Մարիամը Չինարի է եկել մեծ ոգեւորությամբ, շատ ծրագրերով ու նպատակներով: Նախատեսում է մի քանի խմբակ բացել՝ կենսաբանության, մենթալ թվաբանության, գրական ու գիտական ակումբներ: Դպրոցի ու գյուղի կարիքներին դեռ ծանոթ չէ, բայց հասցրել է նկատել, որ կենսաբանության լաբորատորիա չկա, ֆուտբոլի դաշտն էլ բարեկարգման կարիք ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս

2017-ին գյուղապետարանի հրդեհն այրել էր այստեղ գործող գրադարանը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ու ՀՕՖ-ի «Այո» հարթակի համագործակցությամբ շուտով Չինարիի մշակույթի տանը նոր գրադարան կկառուցվի։

 

Մարիամը գիտի, որ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում երեխաները հաճախ բացակայում են դասերից, ընտանիքին են օգնում: Որոշել է՝ եթե այդպիսի աշակերտներ լինեն նաեւ իր դասարանում, նրանց հետ դասերից հետո կպարապի, միայն թե կրթական գործընթացից դուրս չմնան: Երեխաների երազանքներն ու ցանկությունները բացահայտելն իր կարեւոր խնդիրն է համարում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենաշատը վախենում եմ, որ երեխաները չխանդավառվեն, չուզենան սովորել, չհետաքրքրվեն: Չնայած՝ ինձնից է կախված, ես պիտի փոխանցեմ այդ խանդավառությունը, այնպես անեմ, որ ուզենան սովորել: Բայց հանկարծ ու չստացվի, դրանից շատ եմ վախենում»։

 

- Բարե՛ւ, դասատու,-Մարիամին ողջունում է գյուղապետ Սամվել Սողոյանը։ -Խնդիր-մնդիր չկա՞։ Բան ասող լինի, ինձ կասես։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չինարիում «դրսից» եկած աշխատողներ էլի եղել են։ Բայց ով եկել, մնացել է։

 

- Գլխին տվել, տարել ենք,- կատակում է գյուղապետը։

 

-Ընկերներիցս մեկը՝ Գեւորգը, Մովսեսում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Որ իմացանք երկուսս էլ սահմանապահ գյուղ ենք գալիս, ասում էր՝ Մարիամի՛կ, մենք կասկայով պիտի ման գանք։ Իբր կրակոցներից էինք պաշտպանվելու, բայց, փաստորեն, կասկան ինձ ուրիշ բանի համար է պետք,- ծիծաղում է Մարիամը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի դեռ դասերը չեն սկսվել, երիտասարդ ուսուցչուհին կենցաղին է հարմարվում: Ասում է՝ դեմ չէ ապրել Չինարիի բնակիչների առօրյայով, զգալ գյուղի բոլոր դժվարությունները, միայն թե տնային գործերը շատ ժամանակ են խլում, ինքն այդ ժամերը գերադասում է երեխաներին նվիրել:

 

«Սկսել եմ շատ գնահատել ջուրը, որը Երեւանում անխնա օգտագործում ենք։ Շատ տխուր է, որ չկա ծորակ, որ բացեմ ու ջուր խմեմ, լվացվեմ։ Ես քնել չեմ սիրում, բայց հիմա շատ գնահատում եմ իմ անկողինը։ Նախորդ գիշեր կռիվ էի տալիս մահճակալի հետ, որը ցանցով է ու անհարմար։ Էդպես չքնեցի ամբողջ գիշեր։ Բայց կհարմարվեմ, ժամանակ է պետք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրերը դեռ պայուսակներով պատի տակ շարված են։ Առայժմ տեղ չունի դասավորելու։ Պատի խորշը հայրիկի օգնությամբ զգեստապահարան է դարձրել։ Սեղանին Երեւանից բերած 2 ձկներով ակվարիումն է։

 

«Ընտանիքից բաժանվելը դժվար էր։ Զգացմունքներս խառն են՝ կեսն էստեղ, կեսն՝ էնտեղ։ Տարբեր տեսակի խնդիրներին նաեւ հեռավորությունն է գումարվում ու մեկ-մեկ հուզվում եմ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճանապարհը երկար է, տուն հասնելը՝ դժվար. Չինարիից՝ Բերդ, այնտեղից՝ Իջեւան, հետո՝ Երեւան։ Ասում է՝ հեռավորությանը կսովորեմ, սկիզբն է դժվար։

 

«Կարեւորը ծրագրի ավարտին անցածս ճանապարհն անիմաստ չլինի,  փոփոխությունները հստակ երեւան ու իմաստավորված լինեն»։

 

Լուսինե Ղարիբյան   

 

Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին