Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան - Mediamax.am

exclusive
23809 դիտում

Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան


Արուսիկ Զեյնալյանը
Արուսիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ամրակիցի համայնքապետարանի ոչ մեծ շենքում՝ հետնամասից՝ կոտրած ապակիներով, մուտքի կողմից՝ ավելի բարեկարգ, մի սենյակ է հատկացված գրադարանին: Համայնքապետարանի հաշվեկշռին 5430 գիրք կա՝ խոնավությունից խունացած, փոշոտ, տասնամյակներ չբացված:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Համայնքապետարանի աշխատակից Անահիտ Ճշմարիտյանը, որը նաեւ գրադարանով է զբաղվում, ասում է, որ ավելի քան 30 տարի գիրք չեն ստացել, բացառությամբ 65 կտոր գործածությունից դուրս եկած դասագրքերի: Տարիներ առաջ գյուղի մի քանի տարեց բնակիչներ օգտվում էին գրադարանից: Հիմա նրանք չկան, եւ գրքի համար ոչ ոք համայնքապետարանի դուռը չի բացում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ո´չ ընթերցող, ո´չ էլ ընթերցողին առաջարկելու գիրք ունի դպրոցի գրադարանը, որը զբաղեցնում է մի փոքրիկ սենյակ: Երկրաշարժից հետո մի քանի ամսում կառուցված շենքում չկան անհրաժեշտ թվով դասասենյակներ, դահլիճ, գրադարան, ճաշարան:

 

Երկրորդ հարկում տարածվել է լաքի թարմ հոտը: «Դահլիճ» ցուցանակով սենյակի մուտքը փակ է տարբեր իրերով, որ ներս մտնող չլինի. մանրահատակը նոր են լաքապատել: Վերջին ամիսներին բոլորի ուշադրությունն այս սենյակի կողմն է: Շուտով այստեղ բացվելու է ժամանակակից գրադարան, որի նմանը աշակերտները տեսել են միայն էկրաններից:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Տարեսկզբին դասագրքեր վերցնելու համար առաջին անգամ մտա գրադարան ու տեսա վիճակը: Սովորելու ընթացքում լավ գրադարաններից եմ օգտվել, ու գիտեմ, թե ինչ հաճույք է նստել`գրքերով շրջապատված: Գրադարանը պետք է լինի վառ, ինտերակտիվ: Մարդուն, որն իր կամքով երբեք գիրք չի կարդացել, գորշ ու մաշված գրքերով գրադարան չես բերի: Շատ ափսոսացի, որ այստեղ չկա այդ հնարավորությունը: Սկսեցի մտածել այդ ուղղությամբ»,- ասում է Արուսիկ Զեյնալյանը: Նա «Դասավանդի´ր, Հայաստան»-ի ծրագրի մասնակից է ու անցյալ սեպտեմբերից Լոռու մարզի Ամրակիցի դպրոցի անգլերենի ուսուցչուհին է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ասում է՝ երբ տնօրենի հետ քննարկել է ժամանակակից կահավորմամբ ու բազմաֆունկցիոնալ գրադարան ստեղծելու գաղափարը, տիկին Սարգսյանը ոգեւորել է իրեն:

 

«Իրականում չէի հավատում, որ կստացվի, ուղղակի Արուսիկն այնքան եռանդով էր, որ չէի ուզում արգելք լինել, թեւաթափ անել: Ասացի՝փորձիր, եթե ստացվի՝ լավ, եթե չի ստացվի՝ ոչինչ,-պատմում է տնօրեն Գոհար Սարգսյանը:- Գյուղում չկա ժամանցի կենտրոն: Եթե երեխաները մի բանով զբաղվում են, ուրեմն՝ միայն դպրոցում: Մենք մեր աշխատանքը դեռ ավարտած չենք լինում, իրենք հասցնում են գնալ տուն ու վերադառնալ դպրոց: Ամբողջ գյուղում դպրոցի բակը երեւի միակ ասֆալտապատ հատվածն է, որտեղ երեխաները կարող են գնդակ խաղալ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արուսիկը հասկացավ, որ գործը միայնակ գլուխ բերել չի կարող, մասնագետի օգնություն է անհրաժեշտ: Հիշեց Մոսկվայից մի քանի տարի առաջ Հայաստան տեղափոխված ճարտարապետ Հայկ Զալիբեկյանին: Սկսեց երկար նամակ գրել բազմաթիվ հիմնավորումներով, թե ինչու է անհրաժեշտ Ամրակիցում ստեղծել գրադարան, ու խնդրեց աջակցել: Մեկ ժամ չանցած՝ ստացավ պատասխանը՝ «Այո»:

Հայկ Զալիբեկյանի էսքիզը Հայկ Զալիբեկյանի էսքիզը

 

«Գրադարանը կարծես գյուղ բերված լինի ուրիշ մոլորակից: Այստեղ երեխաները շատ բան կտեսնեն, կլսեն ու կսկսեն փոխվել, երազել:

 

Գրադարանը մի քանի մասի ենք բաժանել: Մի հատվածում պարապմունքներ կանեն, կաշխատեն միասին, մյուս հատվածում կխաղան: Պատուհանագոգերն ընթերցանության համար են, կլինի հանդիսությունների դահլիճ, էկրան կինոդիտումների համար: Կարեւորը՝ երեխաների համար նորություն լինի: Կահույքը, նյութը, գույնը ընտրում ենք ոչ թե ըստ մեր ունեցած գումարի, այլ, որ հնարավորինս լավը լինի:

Հայկ Զալիբեկյանի էսքիզը Հայկ Զալիբեկյանի էսքիզը

 

Երբ երեխաները սովորեն լավին, իրենք իրենցից կպահանջեն ձգտել ավելի լավին: Եթե տեսնում են ջարդած դուռ, կիսախարխուլ շենք, մտածում են՝ նորմալ է. իրենց պապերը, ծնողներն էդպես են մեծացել, իրենք էլ կմեծանան: Հուսով եմ, որ այս գրադարանը կստիպի նրանց փոխվել, նրանք էլ կփոխեն իրենց ծնողներին»,- ասում է Հայկը:

Հայկ Զալիբեկյանի էսքիզը Հայկ Զալիբեկյանի էսքիզը

 

Ծրագիրն իրականացնելու համար 10 հազար դոլար էր անհրաժեշտ: 8820-ն արդեն հավաքել են, նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն է աջակցել: Պրոեկտորի, վարագույրի, աթոռների եւ մեծ ու փոքր այլ իրերի համար գումարը չի բավականացնում, բայց գիտեն, որ այդ խնդիրներն էլ կլուծվեն:

 

Աշակերտները նախաձեռնության մասին ավելի ուշ են իմացել: Արուսիկը նախ ուզում էր վստահ լինել, որ կստացվի: Երեխաների արձագանքից մի քիչ տխրել, հետո հասկացել է, որ ճիշտ ուղու վրա է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էրեխեքից մեկն ասաց՝ ընկեր Արուսիկ, չեք կարող, չենք հավատում: Չնեղացա, բայց նեղսրտեցի: Հարցնում եմ՝ ինչի՞ չեմ կարող: Ասում է՝ ոչ ոք էդպիսի բան չի արել, ու ընդհանրապես, դա մեզ հետ կապ չունի: Ես մեկ այլ խնդիր բացահայտեցի, որը բնորոշ է բոլորին ու հատկապես՝ գյուղի երեխաներին. մտածում են՝ շատ լավ բան է, բայց ինձ համար չէ, ես դրան արժանի չեմ, Երեւանից կամ Ամերիկայից ինչ-որ մեկի համար է, բայց ոչ ինձ համար:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մինչեւ հիմա էլ հարցնում են՝ իսկ ի՞նչ գույնի են լինելու պատերը: Ասում եմ՝ էրեխե´ք, վերցրեք նկարը (էսքիզը), նայեք: Ասում են՝ ճի՞շտ, թե մոտավորապես այդպիսին է լինելու: Ասում եմ՝ ճիշտ էդպիսին: Մինչեւ վերջ դեռ չեն հավատում»:

 

Արուսիկն ինքը երբեմն կասկածում էր՝ կստացվի՞, կկարողանա՞ն այդքան գումար հավաքել: Երբ առաջին քայլն արեցին՝ փոխեցին սենյակի պատուհանները, ամեն ինչ տեղն ընկավ. «Մտա դպրոց ու զգացի փոփոխության շունչը, հասկացա, որ հետդարձի ճանապարհ չկա»: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գրադարանում նախատեսում են կազմակերպել տարբեր թեմաներով դասախոսություններ, հանդիպումներ անցկացնել, որոնց կարող են մասնակցել նաեւ հարեւան համայնքների երեխաները: Հայկն ու Արուսիկը հավատում են, որ միջավայրի փոփոխությունը լուրջ ազդեցություն կունենա երեխաների կյանքում, որ նրանց գրքերով շրջապատելն արդեն կարեւոր քայլ է. սկզբում գրքերի տեսքը կգրավի, հետաքրքրությունը կստիպի բացել, կարդալ: Գրքերի ընտրությանը լուրջ են մոտենում. շուտով կհրապարակեն անհրաժեշտ գրքերի ցանկը. ցանկացողները կարող են նվիրել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Միջավայրը կարող է շատ բան փոխել, ճիշտ պահին վերցրած մի գիրքը կարող է շատ բան փոխել, եւ մարդիկ, որոնց կարող ես հանդիպել այդտեղ, կարող են շատ բան փոխել: Սա լինելու է մի սենյակ, որտեղ երեխաները կհասկանան, որ կարող են լինել իրենք իրենց նման, որ սարսափելի չէ մտքեր արտահայտել, խոսել վախերի կամ երազանքների մասին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սա նախագիծ է ոչ միայն գրքերի, ընթերցանության, այլ երազանքի մասին: Անգլերեն ասում եմ՝ “A space to dream and dare’’՝ վայր, որտեղ կարելի է երազել եւ համարձակվել ինչ-որ բան անել: Երբ երեխաներին հարցնում ես, թե ինչ երազանք ու նպատակ ունեն, գերակշիռ մասն ասում է՝ ոչ մի: Գուցե իրոք կան երեխաներ, որոնք չունեն երազանք, բայց շատերը վախենում են խոսել իրենց երազանքի մասին կամ անգամ չգիտեն, որ երազանք ունեն: Դրանք խնդիրներ են, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել: Չեմ կարծում, որ ես կարող եմ լուծել բոլոր այդ խնդիրները, բայց փորձել ուզում եմ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արուսիկը դասավանդում է 5-9-րդ դասարանի աշակերտներին: Ամրակիցի դպրոցում անգլերենը երրորդ օտար լեզուն է՝ ռուսերենից ու գերմաներենից հետո: Դպրոցը փոքր է, 59 աշակերտ ունի: 1-12-րդ դասարանները կոմպլեկտավորել ու դարձրել են 8 դասարան: Օրինակ՝ միակ 7-րդցի աղջիկը սովորում է 8-րդ դասարանցիների հետ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դրսից եկած լույսի պես մի բան էր Արուսիկը մեզ համար, լրիվ նոր մտածելակերպով՝ ոչինչ մեզ նման չի անում, մեզ նման չի մտածում: Էրեխեքը շատ արագ կապվեցին իր հետ: Մենք գնում ենք տուն, ինքը շատ երկար էրեխեքի հետ խմբակներ է անում: Շատ բան ունի նրանց տալու»,- ասում է տնօրենը: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Աշակերտները հարցուփորձ էին արել ու իմացել՝ ընկեր Արուսիկի տարեդարձն է: Երեխաների՝ նախորդ օրերի տարօրինակ աշխուժության պատճառն Արուսիկը հասկացավ ծննդյան օրը: Դասին անհրաժեշտ նյութերը ձեռքին մտնում է դասարան, աշակերտները սպասում են տորթով, մոմերով ու նվերի տուփով: Շնորհավորում են, հետո շարքով կանգնում լուսանկարվելու: 1-2 լուսանկարից հետո Արուսիկն ասում է. «Մի հատ էլ նկարվենք գժություն անելով, էնպես, ինչպես կանք»: Տնօրենը ծիծաղում է. «Այ, սա է ուրիշ բանը, որ Արուսիկը բերեց մեր դպրոց»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դասամիջոցին ուսուցչանոցի առջեւ հերթ է. իրենց պատրաստած բացիկները ձեռքներին՝ երեխաները եկել են ընկեր Արուսիկին շնորհավորելու: Մանկավարժներից մեկը նկատում է, թե անգլերենի ուսուցչուհուն «miss»-ով են դիմում: «Չէ, ես ուզում եմ ընկեր լինել»,- ասում է Արուսիկը:

 

Արուսիկը ծնվել ու մեծացել է Մոսկվայում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմելիս՝ մտածում էր, թե մասնագիտությունը հնարավորություն կտա Հայաստան տեղափոխվել: Երկրորդ կուրսում հասկացավ, որ ընտրության հարցում սխալվել է, ուզում է զբաղվել երեխաների իրավունքներով: Բակալավրի աստիճան ստանալուց հետո ընդունվեց Լոնդոնի համալսարանական քոլեջ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ավարտական աշխատանքը վերաբերում էր Հայաստանում ներառական կրթությանը: Եկավ Հայաստան, ուսումնասիրեց ոլորտի խնդիրները: Հետո որոշեց անձամբ տեսնել, թե ինչպես են կիրառվում օրենքները, ու դիմեց «Դասավանդի´ր, Հայաստան»:  Մասնակիցներից մեկը պատմել էր, թե երբեք չի պատահում, որ առավոտյան արթնանա ու դժգոհությամբ մտածի, որ գնում է աշխատանքի: Արուսիկը զարմացել էր՝ էդպես լինո՞ւմ է:

 

«Եթե ծնողներս Հայաստանում լինեին, ինձ երջանիկ կզգայի: Չկարողացան գալ, եւ  դա ինձ տանջում է: Բայց հասկանում եմ, որ այնտեղ եմ, որտեղ պիտի լինեի: Ինձ հետաքրքիր է այն, ինչ անում եմ հիմա: Երբեք չեմ ձանձրանում: Ամեն անգամ դասարան եմ մտնում, ինչպես առաջին անգամ, փորձում եմ երեխաների հետ ընդհանուր լեզու գտնել, մտածում եմ՝ ինչքան կարեւոր է ասածս ամեն խոսքը»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Առաջին ամիսներին Արուսիկը Ստեփանավանում էր ապրում: Ամրակիցում տուն չկար: Ամեն օր դասից հետո ուսուցիչներից մեկի հետ գյուղում պտտվում էին, տուն փնտրում, որ աշակերտներին մոտ լինի, հասցնի անգլերենի ու ձեռագործի խմբակները կազմակերպել: Վերջապես գտավ: Տունը մեծ է, բայց ցրտի պատճառով տեղավորվել է մի սենյակում: Պատերին ընտանիքի լուսանկարներն են՝ ծնողները տարբեր տարիքում, տարբեր երկրներում, պաստառներ, բացիկներ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ինձ համար շատ կարեւոր էր գյուղ տեղափոխվել, երեխաներին մոտ լինել, ապրել գյուղական հանգիստ կյանքով, զգալ դժվարությունները, երբ ջուր չկա, երբ զուգարանը դրսում է: Ես Հայաստանից գնալ չեմ ուզում, բայց Երեւանում էլ չեմ ուզում ապրել: Վանաձորն եմ շատ սիրում: Անցնելով այս ամենը՝ կարող եմ գիտակցված որոշում կայացնել: Եվ ոչ ոք ինձ չի ասի՝ դու Մոսկվայից ես եկել, քեզ համար հեշտ է խոսելը»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արուսիկի դռան հետեւում քչփչոց է: Աշակերտներն են եկել տորթը միասին ուտելու: Առաջին անգամ են հյուրընկալվում ուսուցչուհուն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մինչ Արուսիկն իր համեստ սպասքից փորձում է 9 անձի համար աման ու բաժակ առանձնացնել, երեխաներն ուսումնասիրում են պատի լուսանկարները, ճշտում՝ ով է, որտեղ: Շուտով օտարություն չեն զգում, հարցերն ավելի համարձակ են դառնում՝ հեռուստացույց չունե՞ք, որտե՞ղ եք քնում, չե՞ք վախենում գիշերը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գնալուց էլ բացում են նվերի տուփն ու սպիտակ քարերով ոսկեգույն ժամացույցը կապում ընկեր Արուսիկի ձեռքին:

 

Հ.Գ. Մինչ պատրաստում էինք նյութը, Հայ կրթական հիմնարկությունը, որի ղեկավար Ալիս Պետրոսյանը «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրին: Նրանց տրամադրած 7300 դոլարը հնարավորություն կտա ամբողջությամբ նորոգել ու կահավորել գրադարանը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին