Աշակերտի կողքին կանգնող ու նրան թեւեր տվող ընկեր Մարտիրոսյանը - Mediamax.am

exclusive
22519 դիտում

Աշակերտի կողքին կանգնող ու նրան թեւեր տվող ընկեր Մարտիրոսյանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արփինե Բաղդասարյանը
Արփինե Բաղդասարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Յաղդանի հիմնական դպրոցում ընկեր Մարտիրոսյանն «ամենապահանջված» ուսուցիչն է: Մատները ծալելով է հաշվում առարկաները, որ դասավանդում է՝ հայրենագիտություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, հասարակագիտություն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Թեեւ դասավանդում է 5-9-րդ դասարանի աշակերտներին, բայց դպրոցում բոլորն են ճանաչում ընկեր Մարտիրոսյանին. դասամիջոցին կամ դասերից հետո երեխաների հետ շփվելու առիթը բաց չի թողնում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հուսիկը Լոռու մարզի Լեջան գյուղից է, դասավանդում է Յաղդանում, ապրում՝ Ստեփանավանում: Դպրոցն ավարտելուց հետո դժվարությունների պատճառով ուսումը շարունակելու հնարավորություն չի ունեցել: Ինքնակրթությամբ, որպես կամավոր ՀԿ-ներում աշխատելով՝ լրացրել է բացը, մինչեւ ընկերներից մեկը «ստիպել» է հավատալ սեփական ուժերին: Դպրոցն ավարտելուց 9 տարի անց Հուսիկն ընդունվել է Վանաձորի պետական համալսարան:

 

«Մենք միշտ կարիք ենք զգում մեր կյանքը բեկող մի մարդու, որը մեզ էնպես կփոխի, որ կսկսենք հավատալ մեզ»,- ասում է Հուսիկը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա ինքն է ոգեշնչում, խրախուսում, առաջ տանում իր աշակերտներին: Ասում է՝ գուցե լինեն մարդիկ, որ մտածեն, թե այլ հարմար աշխատանք չի գտել, ստիպված դարձել է ուսուցիչ: Իրականում «Դասավանդի´ր, Հայաստան»-ը հնարավորություն է տվել զբաղվել ամենասիրած գործով:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երեխաների հետ աշխատելն իմ տարերքն է: Սիրում եմ ինֆորմացիա փոխանակել՝ տալ, ստանալ, իսկ երեխաներն այն լսարանն են, որ միշտ կարիք ունեն նորություններ իմանալու: Ես էլ իրենցից եմ սովորում. էրեխեքի մտքով էնպիսի բաներ են անցնում, որ ասում եմ՝ երանի ես էլ էս տարիքում կարողանայի էդպես մտածել»:

 

Հիշում է՝ երբ առաջին անգամ մտավ դպրոց, երեխաները զարմացած, լուրջ դեմքով դիմավորեցին իրեն ու «Դասավանդի´ր, Հայաստան»-ի եւս մեկ մասնակցի՝ Արփինե Բաղդասարյանին:

Արփինե Բաղդասարյանը Արփինե Բաղդասարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցի ուսուցիչները հիմնականում Յաղդանից են, երեխաները նրանց ճանաչում են մինչեւ աշակերտ դառնալը: Գյուղում ու դպրոցում նոր մարդկանց հայտնվելը «իրադարձություն» է:

 

Արդեն երկրորդ ուսումնական տարին է՝ Հուսիկը Յաղդանում է: «Երեխաները շատ անկաշկանդ են ու ազատ: Գիտեն՝ ցանկացած միտք, որ կարելի է արտահայտել, պետք է արտահայտեն»,-իր համար ամենակարեւոր ձեռքբերման մասին է խոսում:

 

Մանկավարժ աշխատելու կարճ ընթացքում հասկացել է՝ աշակերտին մի բան է պետք՝ հարգեն իրեն: Հասկացել է նաեւ, որ ուսուցիչը չպետք է մտնի դասարան՝ վճռած, որ ամեն ինչ իր ուզածով է լինելու:

 

Դպրոցի տնօրեն Անահիտ Սիմոնյանը չի զարմանում, որ ընկեր Մարտիրոսյանը երեխաների սիրելին է դարձել: Նրա համար կարեւոր է աշակերտներից յուրաքանչյուրը: Եթե մեկն ասի, թե այս երեխան չի կարող ոչինչ անել, Հուսիկն անպայման կանգնում է աշակերտի կողքին. այդպես մտածել անգամ չի կարելի:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երեւան էքսկուրսիա էինք գնացել: Էրեխեքին զգուշացրեցի՝ վաղը չասեք, թե դասերը չենք սովորել, դպրոց չենք գնալու: Տղաներից մեկն ասաց՝ ընկեր Մարտիրոսյանի դասերն են, ես անպայման կգամ: Կարող է՝ լավ չի սովորում, բայց չի ուզում դասերից բացակայել»,-ասում է տնօրենը:

 

7-րդ դասարանում սեղանները դեմ-դիմաց են շարված: Արշակունիների արքայատոհմի մասին գիտելիքներն ամփոփում ու ստուգում են ինտելեկտուալ խաղ-մրցույթի միջոցով:

 

 

Թիմերն ընտրում են 100, 200, 300 միավոր բերող հարցերն ու հանդիսատեսի՝ 8-րդցիների օգնությամբ, փորձում առաջ անցնել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես հիշում եմ, որ իմ դպրոցական տարիներին լավ ուսուցիչ էր համարվում նա, ում դասին շշուկ չկար: Օրինակ, իմ ուսուցիչներից մեկը գյուղում ամենալավն էր, որովհետեւ երբ մտնում էր դասարան, ճանճի բզզոցը պիտի լսվեր: Այնքանով էր լավ, որ աղմուկ չկար, բայց ոչ ավելին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Եթե ես երեխային գոռալով սովորեցնեմ Ֆիլիպինների մայրաքաղաքը, բայց այդ ընթացքում կոտրեմ նրան, դա աշակերտին ի՞նչ է տալու: Մենք երեխաներին մոտիվացնելուց բացի ուրիշ զենք, գործիք չունենք»:

 

Հուսիկը աշակերտներին մոտիվացնելու տարբեր միջոցներ է փորձել: Ասում է՝ փոքրերը բարձր գնահատականով ոգեւորվում են: Մեծերին գնահատականով ո´չ կոգեւորես, ո´չ էլ կպատժես: Ակադեմիական գնահատումից բացի խրախուսում է պետք՝ իրական, շոշափելի: Տարբեր գործիքներ միավորելով՝ կարգապահության մոնիթոր է ստեղծել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Իրենց հետ դասարանային կանոններ ենք մշակել, որ հետո չընդվզեն, համաձայն լինեն դրանց: Եթե որեւէ մեկը չի խախտում կանոնները, ուրեմն այդ դասին ունի իր 7 բալանոց սմայլիկը: Մեկ կանոն խախտելու դեպքում միավորը իջնում է 5-ի, 2 կանոն խախտելու դեպքում՝ 3-ի: Ակտիվության, փայլուն մտքերի եւ այլնի համար կան նաեւ բոնուսային սմայլիկներ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մոնիթորի արդյունքներն ամփոփելով՝ որոշում ենք ամեն դասարանի ամսվա լավագույն աշակերտին, հանձնում ենք պատվոգիր ու նվեր: Կամ նվերի փոխարեն այդ ամսվա բոլոր դասարանների լավագույն աշակերտների հետ մի լավ տեղ ենք գնում, օրինակ՝ սրճարան: Մի բարձր սար ունենք, որ երեխաներին անմատչելի է թվում, մի անգամ այդ սարի գագաթը բարձրացանք: Դա նրանց համար իրադարձություն էր»:

 

Երբ մի անգամ դասի ընթացքում ընկեր Մարտիրոսյանը Հայկին ուրախությունից թռցրեց օդ, դասընկերները զարմացած նայում էին: «Անսպասելի մի փայլուն միտք հայտնեց, շատ ոգեւորվեցի, էմոցիաներս չկարողացա այլ կերպ արտահայտել, ուզեցի գրկել, սեղմել: Գնացի ու օդ թռցրեցի»:

 

«Պատիժներն» էլ խրախուսանքների նման յուրահատուկ են: Օրինակ՝ աթոռի վրա ճոճվելու սովորությանը վերջ դնելու համար «ծայրահեղ» քայլի գնաց. ով ճոճվում է, կորցնում է աթոռն ու դասին մնում կանգնած:

 

Հուսիկը չափազանց կարեւորում է տղամարդ ուսուցչի դերը: Ասում է՝ խնդիրն այն չէ՝ առարկան կին, թե տղամարդ կդասավանդի, այլ տղամարդու ներկայությունն է կարեւոր:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես փորձում եմ իրենց հետ շատ ժամանակ անցկացնել՝ դպրոցում, դպրոցից դուրս. ֆուտբոլ ենք խաղում, գնում ենք ձուկ որսալու, որ տեսնեմ՝ ինչպես են իրենց պահում այլ միջավայրում, ընկերական շրջապատում: Ամեն պահը, որ միասին ենք, օգտագործում եմ իրենց իմ ուզած արահետի վրա դնելու համար»:

 

Առաջին տարում Հուսիկն առաջնորդության եւ կյանքի հմտության խմբակ է վարել: Խոսել են հավասարության, նպատակասլացության, հաստատակամության ու այլ կարեւոր թեմաների մասին: Երեխաներին ընդհանուր նպատակի շուրջ միավորելու, իրենց բնակավայրի նկատմամբ պատասխանատվությունը մեծացնելու նպատակով համայնքային ծրագիր են իրականացրել. դպրոցի բակում «Խաղաղության պուրակ» են ստեղծել՝ նստարաններ, տաղավար տեղադրել, ծառեր տնկել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ոգին շատ կարեւոր է: Ինչպես պատերազմի դաշտում, եթե զինվորին ոգի չտվեցիր, եթե չհավատաց, որ կարող է հաղթել, նրա մարտարվեստը զրո է: Մենք կարող ենք երեխային ակադեմիական գիտելիքներով զինել, դպրոցից հետո էլ երկու ինստիտուտ ավարտի, բայց կյանքին անպատրաստ լինի, իր ուժերին չվստահի: Ես ուզում եմ ճկուն, իր գիտելիքներն օգտագործել իմացող, կյանքի հմտություններով զինված աշակերտ ունենալ»:

 

Հուսիկն ասում է, որ մեկ տարում աշակերտները զգալի փոխվել են: Անտարբերությունը հաղթահարել են, ու հիմա արդեն չի կարողանում նրանց հետաքրքրասիրությունը բավարարել: Ամեն օր հարցերն ու պահանջներն ավելանում են: Երբեմն ավելին իմանալու համար ստիպում են դասի ընթացքում մտնել համացանց ու անհրաժեշտ տեղեկությունը գտնել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էրեխեքին հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում դառնալ, մի մասնագիտություն գտնում, ասում են՝ օդաչու, ֆուտբոլիստ: Բայց իրականում իրենք մտածում են, որ հնարավորություն չունեն ավելին անելու, քան այն, ինչ տալիս է գյուղը՝ խաշնարած, հովիվ, ֆերմեր, գյուղատնտես: Ամենավառ երազանքներում պատկերացնում են, որ կունենան իրենց ֆերման:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մի անգամ խոսում էինք, որ ինչ ուզենք, կարող ենք անել, պետք է մեր հնարավորություններին հավատանք: Էրեխեքից մեկն ասաց՝ ընկե´ր Մարտիրոսյան, որ էդպես ասում եք, ես ի՞նչ կարող եմ դառնալ: Հասկացա, որ էս էրեխեն մտածում է, որ շատ բան չի կարող անել: Իրենք այդ մի արտահայտությամբ ինձ աշխատելու ճակատ են տալիս. ես այնքան բան ունեմ անելու, որ էս էրեխեն հասկանա՝ ինչ ուզի, կարող է դառնալ: Հիմա էրեխեքս ահագին մոտիվացված են, փոփոխությունը զգում եմ: Բայց անելիք կա, որ հավատալուց բացի նաեւ քայլեր անեն դրա համար»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Երեխաներին հետաքրքիր լինելու եւ օրինակ ծառայելու համար Հուսիկը շարունակում է ինքնակրթվել: Ամռանը Իսրայել էր մեկնել՝ մասնակցելու ուսուցիչների համար «Կրթություն բոլորի համար» (Teach for All-ի) կազմակերպած “Reality Revolve”  առաջնորդության զարգացման ծրագրին: Վերադարձել է ոգեւորված ու վճռական, որ պայքարելու է նոր սերնդի հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման համար: Հուսիկն իր փորձով կիսվելու հնարավորություն է ունեցել նաեւ Ամերիկայում՝ «Սոցիալական արդարության դերը համայնքի կառուցման գործում» ծրագրի շրջանակում: Եռօրյա հանդիպմանը խոսել են անձնական եւ մասնագիտական զարգացման կարեւորության, ներուժն օգտագործելու շնորհիվ փոփոխությունների հասնելու մասին:

 

Դպրոցի տնօրենն ասում է՝ Հուսիկը շատ նպատակասլաց է. իր առջեւ խնդիր է դնում ու հասնում դրան: «Ուզում է տնօրեն դառնալ: Չգիտենք՝ ի՞նձ կփոխարինի, թե՞ ուրիշ տնօրենի»,- ծիծաղում է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Այս խոսակցությանը Հուսիկը ժպիտով է արձագանքում. տնօրեն դառնալն իր ծրագրերի մեջ չի մտնում: Առջեւում Լոռի Բերդ համայնքի ավագանու ընտրություններն են. Հուսիկն էլ է մասնակցելու: Անկուսակցական է, պաստառ դեռ չունի եւ նախընտրական մեծ հանդիպումներ էլ չի անցկացնում: Ասում է՝ համայնքը խոշորացվել է, ռեսուրսների արդար բաշխման խնդիր է առաջ գալիս: «Ամեն ինչից տեղյակ մարդ է պետք, որ ուղղորդի, զսպի, խոսի մարդկանց շահերից»:

 

Լոռու մարզում ու Յաղդանի դպրոցում Հուսիկը շատ անելիքներ ունի: Երբ նոր էր մտել դպրոց, համոզված էր, որ երկու տարին բավական է փոփոխությունների ու արդյունքի հասնելու համար: Բայց որքան ժամանակը մոտենում է ավարտին, այնքան դեռ կիսատ գործեր ունենալու զգացողությունը մեծանում է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

««Դասավանդի´ր, Հայաստան»-ից առաջ, հիմա ու հետո ես լրիվ ուրիշ մարդ եմ, իմ մեջ էնքան բան է փոխել: Մենք ունենք ներուժ, որը պետք է զարգացնել, ուղղորդել: Ինչպես ֆիզիկայում, եթե էլեկտրոններին ուղղորդված շարժում չտանք, հոսանք չի ստեղծվի, այնպես էլ եթե մեր մտքերը չուղղորդենք, ոչինչի չի ստացվի: Կուզեմ, որ շատերն անցնեն էս ճանապարհով: Դրանից հետո էլ հետընթաց չկա, չեն կարող ուրիշ կերպ մտածել: Հասարակության մեջ կդառնան այն  լուսավոր օջախները, որոնք կանեն իրենց գործը: Ես լիահույս եմ»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին