Երեւան: Մեդիամաքս: Ամփոփվել են չորս փուլից բաղկացած «Ճանաչենք Մատենադարանը» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը նախաձեռնել էր Մեդիամաքս մեդիա ընկերությունը՝ Մատենադարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ:
Հունիսի 3-ին Մատենադարանը եւ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն հուշագիր են ստորագրել համագործակցության ընդլայնման մասին: Ստորագրությանը նախորդած հանդիսավոր միջոցառման ժամանակ նշվել է, որ «Ճանաչենք Մատենադարանը» եռակողմ համագործակցության շատ լավ օրինակ էր:
Մրցանակային թեստ-խաղը մեկնարկել էր մայիսի 5-ին եւ ավարտվել մայիսի 30-ին:
Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կուտակում էին միավորներ:
Խաղն ունեցել է 246 գրանցված մասնակից:
Բոլոր 24 հարցերին ճիշտ է պատասխանել երկու մասնակից՝ Մարիամ Մինասյանը եւ Միլենա Դալլաքյանը: Նրանք կարժանանան «Մեկ օր Մատենադարանում» գլխավոր մրցանակին՝ հանդիպում Մատենադարանի տնօրենի հետ, այցելություն տարբեր բաժիններ, վարպետության դաս «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ եւ արհեստ» լաբորատորիայում:
20 հարցերին ճիշտ պատասխանած երեք մասնակիցներին՝ Ալմաստ Մուրադյանը, Գայանե Բարխուդարյանը եւ Լիլիթ Վարդանյանին հնարավորություն կտրվի այցելել Մատենադարանի ձեռագրերի վերականգման բաժին:
Շնորհավորում ենք հաղթողներին եւ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:
Ստորեւ ներկայացված են «Ճանաչենք Մատենադարանը» մրցանակային թեստ-խաղի չորս փուլերի հարցերի ճիշտ պատասխանները:
***
Ճանաչենք Մատենադարանը. ՄԱՍ 1
Ո՞վ է Մատենադարանի հիմնադիր տնօրենը
Լեւոն Խաչիկյան
Ո՞վ է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի ճարտարապետը
Արթուր Մեսչյան
Երեւանի Մատենադարանից հետո ո՞րն է հայերեն ձեռագրերի քանակով երկրորդ ամենախոշոր պահոցը
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի մատենադարանը
Ի՞նչ պատճառով են հնագույն ձեռագրերը հիմնականում վնասվում
Բոլոր նշված պատասխանները ճիշտ են
Ո՞ր լեզվով ձեռագրեր չես գտնի Մատենադարանի ձեռագրերի հարուստ պահոցում
Գաելերեն
Ի՞նչն են անվանում հնագույն ձեռագրերի թերթերի թանաքակերություն
Թանաքի ազդեցությամբ ձեռագրի հատվածների քայքայումը
***
Ճանաչենք Մատենադարանը. ՄԱՍ 2
Ո՞ր դարում է գրվել Մատենադարանում պահվող Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը
15-րդ
Ամեն տարի Զատիկին հաջորդող կիրակի՝ Կրկնազատկին Մատենադարանից դեպի ո՞ր եկեղեցի է տեղափոխվում Շուրիշկանի Ավետարանը
Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի
1975 թվականին Վազգեն Ա կաթողիկոսը Մատենադարանին է նվիրաբերում 7-րդ դարի Ավետարանը։ Նշված ո՞ր պնդումն է Ավետարանի մասին ճիշտ․
Բոլոր պատասխաները ճիշտ են
Ո՞ր դարով է թվագրվում Մատենադարանում պահվող Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը
12-րդ դար
Սանգիբարանի հրաշագործ Ավետարանն ամեն տարի Սբ. Հովհաննես Կարապետի եւ Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը Մատենադարանից ո՞ր վանք է տարվում․
Շողակաթ վանք
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանն իր հին քարտեզների ու ատլասների հավաքածուն եւ գրքերը 2013 թ․նվիրեց Մատենադարանին։ Որքա՞ն էր կշռում հավաքածուն
1 տոննա
***
Ճանաչենք Մատենադարանը․ ՄԱՍ 3
2020 թվականին Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ բացվեց ցուցահանդես՝ նվիրված մեկ ձեռագրի։ Ինչո՞վ էր ձեռագիրը բացառիկ․
Թղթի վրա գրված հայերեն ամենահին ձեռագրերից մեկն է
Ո՞ր թվականին է Ուելսի արքայազն (Միացյալ Թագավորության ներկայիս արքա) Չարլզն այցելել Մատենադարան․
2013
Մատենադարանի կողմից ի՞նչ է որպես նվեր մատուցվել Ուելսի արքայազն Չարլզին․
Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությունը»
Ի՞նչ ճակատագրի արժանացան Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ձեռագրերի բնօրինակները 2020 թվականի պատերազմի հետեւանքով․
Բոլոր ցուցանմուշների բնօրինակները Երեւանի Մատենադարանում են
2020-ի պատերազմի հետեւանքով «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից քանի՞ ձեռագիր մատյան է տեղափոխվել Երեւանի Մատենադարան․
107
Հայաստանում ո՞ր երկրի դեսպանը 2024 թ. դեկտեմբերին հայտնեց Արցախում ստեղծված եւ այսօր Մատենադարանում պահվող գրավոր ժառանգության պահպանման ծրագրի մեկնարկի մասին․
ԱՄՆ
***
Ճանաչենք Մատենադարանը․ ՄԱՍ 4
Գործընկերների կողմից «Մատենադարանի լեգենդ» անունը ստացած դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը քանի՞ տարի է աշխատում Մատենադարանում․
Ավելի քան 65
Մատենադարանի աշխատակից Հրավարդ Հակոբյանն առաջիններից էր, որ ԽՍՀՄ-ում զբաղվում էր․
Տերունական սրբապատկերների ուսումնասիրությամբ
Ինչո՞ւ է Մատենադարանի կեսդարյա աշխատակից Ամալյա Շահումյանը հաստատությունն անվանում «Հայաստանի ծննդական»․
Մատենադարանում են կարեւոր աշխատությունների սկզբնաղբյուրները
Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազարյանը ձեռագրերի վերականգնումը լուրջ գիտություն է համարում։ Նրա խոսքով՝ նշվածներից ո՞ր ոլորտն է այդ գիտությունը ներառում․
Բոլոր տարբերակներն էլ ներառում է
Ձեռագրերը վերականգնումից առաջ ի՞նչ փուլով չեն անցնում․
Մանրէաբանական հետազոտություն
Բժշկապատմաբան Դոնարա Կարապետյանը ավելի քան կես դար ուսումնասիրում է միջնադարյան հայ բժշկագիտությունը։ Ո՞ր հայ բժշկապետի երկասիրությունների ուսումնասիրությամբ է նա զբաղվում այսօր
Ամիրդովլաթ Ամասիացի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: