Իրանցի եւ հայ մասնագետները Մատենադարանում «Շահնամե» են վերականգնում - Mediamax.am

exclusive
1784 դիտում

Իրանցի եւ հայ մասնագետները Մատենադարանում «Շահնամե» են վերականգնում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Համիդ Մալեքիանը
Համիդ Մալեքիանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Էլիազյանը
Գայանե Էլիազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համիդ Մալեքիանը
Համիդ Մալեքիանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մատենադարանի վերականգնման բաժնում՝ «վիրահատական սեղանին», 1829-1830  թվականների ձեռագիր «Շահնամե» է։ Բաժնի աշխատակիցները շրջապատել են իրանցի վերականգնող Համիդ Մալեքիանին, որը նշտարով կտրում է թելերը, առանձնացնում ձեռագրի էջերն ու զուգահեռ բացատրում բոլոր գործողությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձեռագիրը վնասված է ավելի քան 50 տոկոսով։ Հենց այսպես է հասել ու տարիներ շարունակ պահվել Մատենադարանում։ Տարբեր գույնի թելերով ու տարբեր եղանակներով կարված էջերը վկայում են՝ մի քանի անգամ փորձել են վերականգնել ձեռագիրը, բայց ոչ մասնագիտական մոտեցման հետեւանքով ավելի շատ են վնասել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենամեծ վնասը հասցվել է սխալ կարի պատճառով, որի արդյունքում էջերն այլեւս հարթ չեն, ալիքաձեւ են, մանրանկարների ներկերը ճաքել են։ Լաքը թափված է, նկարազարդ ամենակարեւոր էջերից երկուսը սարսափելի վիճակում են, քայքայված։ Կազմաստառն ունի շատ խորը ճաքեր, ժամանակի ընթացքում անգամ կարող է կոտրվել»,- ասում է Համիդ Մալեքիանը։

Համիդ Մալեքիանը Համիդ Մալեքիանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանի փորձառու մասնագետները, որ հազարավոր հնագույն ձեռագրեր են վերականգնել, ուշադրությամբ հետեւում են իրանցի գործընկերոջ գործողություններին։ Ամեն ազգի ձեռագիր բացառիկ է՝ իր պատկերագրության, պատրաստման տեխնիկայով, կազմարվեստով։ Ու այդ պատճառով պարսկական ձեռագրերի հետ աշխատելու փորձ չունեցող հայ մասնագետները խուսափում էին դրանց ձեռք տալ։

 

«Կա մի սկզբունք՝ մինչեւ չիմանանք նորոգման ճիշտ ձեւը, նորոգում չենք անում։ Դա վերականգնման կանոնների խիստ խախտում է»,- ասում է Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը։

Գայանե Էլիազյանը Գայանե Էլիազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն երկու տարի է՝ իսլամական ձեռագրերի վերականգնման առանձնահատկություններին ծանոթանալու համար Մատենադարանի մասնագետներն ընդգրկված են տարբեր ծրագրերում։ Բայց Համիդ Մալեքյանի մեկշաբաթյա այցը հատկապես կարեւորում են։ Տեսական ու գործնական դասընթացների ժամանակ իրանցի հայտնի վերականգնողը ներկայացնում է Ղաջարական շրջանի ձեռագրերի վերականգնման ու հատկապես լաքապատ կազմերի նորոգման գաղտնիքները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կազմարվեստում պետք է շատ զգույշ լինել։ Հայկական բազմաթիվ ձեռագրեր տարբեր երկրներում սխալ նորոգման արդյունքում կորցրել են իրենց պատմական տեսքն ու ինքնությունը։ Ամեն ազգի ձեռագիր իրեն բնորոշ շատ նրբություններ ունի՝ կազմը, եզրահյուսը, աստառի ամրացման ձեւը։ Եթե նույնիսկ լեզվին չես տիրապետում, այս մանրուքները կարող են հուշել, թե ձեռագիրն ինչ ազգի է պատկանում»,-նշում է Գայանե Էլիազյանը։

Համիդ Մալեքիանը Համիդ Մալեքիանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանում մոտ 480 պարսկերեն ձեռագիր է պահվում։ Համիդ Մալեքիանը ամենակարեւորներից մեկի՝ Ղաջարական շրջանի նկարազարդ «Շահնամե»-ի օրինակով է բացատրում՝ ինչպես է պետք աշխատել լաքապատ կազմի հետ։

 

Իրանական լաքապատ կազմերն իրենց ստեղծման եղանակով ու նկարազարդումներով տարբերվող են։ Անգամ Իրանում հայտնի շատ նկարիչներ, որ տիրապետում են կազմի վրա նկարելու, մանրանկարչության հմտություններին, վերականգնում անել չեն կարողանում, մասնագետների են հրավիրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լաքապատ կազմերը, պատրաստման տեխնիկայով, շատ տարբեր են կաշվե կազմերից։ Իրանում նույն եղանակով են արվում նաեւ որմնանկարները, առաստաղի նկարազարդումները։ Իհարկե, կտավը պահպանելն ավելի հեշտ է, քան՝ փայտե առաստաղը կամ գիպսե պատը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ գրքերը, որ անընդհատ տեղից տեղ են փոխադրվում, առավել ենթական են վնասվելու վտանգին։ Ջերմաստիճանի փոփոխությունը, մանավանդ՝ խոնավությունը, լաքապատ կազմերի առաջին թշնամին է։ Բացի այդ, ժամանակին կազմեր պատրաստողները մեծ վարպետներ չէին եւ աշխատանքն արագ անելու համար կարեւոր սկզբունքները շրջանցել են»,- բացատրում է Համիդ Մալեքիանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ մինչեւ չիմանաս՝ ինչպես կազմ պատրաստել, վերականգնել չես կարող։ Իր նպատակը Մատենադարանի մասնագետներին այդ հմտությունները փոխանցելն է, որ հետո գիտելիքներն օգտագործելով՝ փրկեն վնասված մյուս ձեռագրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ՝ Մատենադարանը նախաձեռնել է մշակութային ծրագրերի շարք։ Համիդ Մալեքիանի այցն առաջինն է։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին