Մանդելայի խորհրդատուն, Հայաստանը, հեղափոխությունն ու ներդրումները - Mediamax.am

exclusive
5519 դիտում

Մանդելայի խորհրդատուն, Հայաստանը, հեղափոխությունն ու ներդրումները


Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Հարքերը
Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը զրուցել է Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի նախագահ Ջոն Հարքերի հետ: Նա պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաթիվ շահագրգիռ կողմերով գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Ջոն Հարքերը եղել է Կանադայի Cape Breton համալսարանի նախագահը, իսկ նախկինում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում է աշխատել եւ խորհրդատվություն է տրամադրել նախագահ Նելսոն Մանդելային՝ Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելիս:

 

Հարավային Աֆրիկան, Մանդելայի հեղափոխությունը եւ նրա հատուկ խորհրդատուն

 

Հեղափոխությունից հետո Հարավային Աֆրիկայի կառավարությունը Միացյալ ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրին խնդրեց օգնություն տրամադրել Ազգային զարգացման գործակալություն ստեղծելու համար, եւ 1996-97թթ.-ին ես, որպես հատուկ խորհրդատու, գործուղվեցի նախագահ Նելսոն Մանդելայի գրասենյակ: 

 

Հարավային Աֆրիկայում կառավարությունը միայն սպիտակ մարդկանց համար էր եւ նրանցից էր կազմված: Նելսոն Մանդելայի ղեկավարած նոր կառավարությունը ցանկանում էր հնարավորինս արագ տիրապետել կառավարության ինստիտուտներին: Նրանց մտածելակերպը տարբեր էր, ուստի ստիպված էին հաղթահարել ապարտեիդի թողած հետեւանքներն ու ժառանգությունը: 

 

Նելսոն Մանդելան գործի անցավ՝ հանդիպում ունենալով ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ: Օրակարգը, որ հանդիպմանը նրա նախարարները դրեցին սեղանին, ինձ հետ անմիջական առնչություն ուներ: Դրանից մի քանի տարի առաջ, երբ Մանդելան ազատվեց բանտից, մեկնեց Նիգերիա՝ հանդիպելու Ազգերի Համագործակցության երկրների կառավարությունների հետ, որոնք փորձում էին օգնել նրան: Եվ նա հատուկ խնդրանքով հանդես եկավ. «Մենք պետք է իմանանք, թե ինչպես կարող ենք բարելավվել կրթությունը, երբ ստանձնենք իշխանությունը»:

 

Ջոն Հարքերը Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ազգերի Համագործակցությունն ինձ խնդրեց ղեկավարել Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի նման մի խումբ: Ուսումնասիրությունից հետո զեկույց հրապարակեցի, որը Միացյալ Ազգերի կազմակերպության հետ կառավարության բարձրացրած օրակարգի լավ մաս դարձավ: 

 

Խնդիրներից մեկն այն էր, որ ապարտեիդի համակարգի դեմ ինտենսիվ պայքարի ընթացքում քաղաքացիական հասարակությունը շատ էր հետապնդվել սպիտակ կառավարության կողմից, բայց հաճախ աջակցություն էր ստացել արտասահմանում՝ Բրիտանիայում, Կանադայում եւ այլուր, ուստի շարժումը ներգրավեց իսկապես հմուտ մարդկանց եւ գործելու լավ մեթոդներ:  

 

Երբ մեծ փոփոխությունը տեղի ունեցավ, հասարակական կազմակերպությունների շատ հմուտ առաջնորդներ իշխանության եկան: Նրանք ցանկանում էին ստեղծել կառավարություն, որը կենտրոնացած կլիներ առողջապահության, կրթության եւ այլ ոլորտների բարելավման վրա, եւ ինձ խնդրեցին փոխգործակցել նախարարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել: Իրականում, ես փոքր մասնակցություն ունեցա: Հարավային աֆրիկացիները սկսեցին փոփոխությունը եւ առաջնորդեցին այն, իսկ ես ընդամենը օգտակար եղա այդ գործում: 

 

Երբ ներգրավված էի այդ պատասխանատու գործում, հազվադեպ էի տեսնում Մանդելային: Նա չէր զբաղվում կառավարության առօրյա հարցերով: Բացատրել մարդկանց, որ տեղի ունեցածը մեծ փոփոխություն էր, եւ նրանք բոլորն ապրելու են ավելի լավ հասարակությունում՝ ահա սա էր գրավում նրա ժամանակի մեծ մասը: Ես հիմնականում աշխատում էի Մանդելայի տեղակալի հետ, ով զբաղվում էր կառավարության վերահսկողության ծանր աշխատանքով:

 

Ջոն Հարքերը Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շատ մարդիկ զայրացած էին, որ ստիպված էին եղել այդքան երկար տառապել, մինչդեռ Մանդելան ասաց. «Լավ, մենք չենք ներում այդ մարդկանց, մենք չենք մոռանում, թե ինչ են արել նրանք, բայց մենք փորձում ենք բոլորին հնարավորություն ընձեռել, որպեսզի ցույց տան, որ ավելի լավն են»:

 

Երկար տարիներ մարդիկ չէին ակնկալում, որ այս փոփոխությունը տեղի կունենա: Սեւ մեծամասնությունը բանակցություններ էր վարում սպիտակ փոքրամասնության հետ: Երկար տարիներ սեւ մեծամասնությունը զարգացրել էր հզոր արհեստակցական միություններ, որոնց առաջնորդները դարձան առանցքային բանակցողները: Այժմ նրանցից մեկը Հարավային Աֆրիկայի նախագահն է:

 

Հարավային Աֆրիկա եւ Հայաստան. անհրաժեշտ երկխոսությունը

 

Հայաստանի եւ Հարավային Աֆրիկայի միջեւ զուգահեռներ չեմ տանում. Հայաստանը, կարծես, շատ յուրահատուկ դեպք է:  

 

Հիշատակեցի Հարավային Աֆրիկայի նոր նախագահին, ում առաջին անգամ հանդիպեցի, երբ նա 20 տարեկան էր: Կյանքի վաղ փուլում նա հանքագործների միություն էր ստեղծում, եւ գիտեի, որ նա գալիս է շատ փոփոխություններ կատարելու: 

 

Նոր նախագահը մի քանի առաջնահերթություններ ունի, որոնցից մեկը հանքարդյունաբերության կանոնադրություն մշակելն է, որով երաշխավորվում է, որ հանքարդյունաբերությունը լավ դեր ունի երկրի կյանքում, մարդիկ ներգրավված են, իսկ կլիման ու շրջակա միջավայրը՝ ապահով:

 

Հեղափոխությանը հաջորդող տնտեսական խնդիրները

 

Պետք է սկսեք մտածել, թե ինչ կարող եք անել ապահովելու համար տնտեսական աճն ու ակտիվությունը:  Օրինակ, պետք է բարենպաստ պայմաններ ապահովեք մարդկանց համար, որպեսզի նրանք կարիք չունենան արտասահման մեկնել եւ այնտեղ աշխատել:  

 

Ջոն Հարքերը Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դժբախտություն է, երբ մարդիկ նայում են իրենց շուրջն ու չեն ցանկանում ապրել եւ աշխատել սեփական երկրում: Այդ պայմանների ստեղծումը ներդրումների ներգրավում է պահանջում, բայց դուք չեք կարող դա անել մարդկանց շահագործման կամ անտեսման պայմաններում: Դրանք բարդ խնդիրներ են ցանկացած կառավարության համար:  

 

Ներդրումներ Հայկական սփյուռքից եւ օրենքի գերակայություն

 

Օրենքի գերակայությունը անչափ կարեւոր է: Երկրում հաստատված օրենքի գերակայությունն, անկասկած, կարող է ներգրավել լավ օտարերկրյա ներդրումներ:

 

Իհարկե, գործընթացը երկար ժամանակ է պահանջում, եւ որոշ լավ եւ վատ փոփոխություններ գալիս են միաժամանակ:

 

Սփյուռքը շատ հետաքրքիր գործոն է, բայց արդյո՞ք կարող եք ներգրավել տարբեր վայրերում ապրող բոլոր հայերին: Դուք պետք է հնարավորություն ունենաք ներդրումներ ներգրավել նաեւ սփյուռքից դուրս: 

 

Վտանգներ միշտ էլ կան, անկախ այն բանից՝ փոփոխությունները հեղափոխության ճանապարհո՞վ են եղել, թե՞ հերթական ընտրությունների արդյունքում:

 

Եթե կառավարությունը հետաքրքրված է ներդրումներով, պետք է շատ զգույշ լինի սկզբունքային կանոններ փոխելիս:

 

Ջոն Հարքերը Ջոն Հարքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կարծում եմ, կառավարությունը պետք է բարենպաստ կանոններ ստեղծելու ուղիներ որոնի՝ գրավելու համար պատասխանատու ներդրողների, որոնք չեն պատրաստվում երկիրը ոչնչացնել: Ձեզ հարկավոր են բարոյական ներդրողներ: 

 

Դուք կայուն փոփոխության հեռանկար եք ստացել, եւ պետք է ի վիճակի լինեք կառավարել այն, որպեսզի իսկական բարեփոխումների հասնեք: Անշուշտ, որոշ հարցեր մեկ գիշերում չեն փոխվում, բայց պետք է շատ զգույշ լինեք այն հետեւանքներից, որոնք կարող են ծագել ձեր արածի արդյունքում: Չգիտեմ ձեր ղեկավարներին, բայց ենթադրում եմ, որ բավականաչափ խելացի են դա հասկանալու համար: 

 

Ամուլսարի նման ծրագրերի դերը հետհեղափոխական Հայաստանում

 

Նախագիծն այլ ժամանակաշրջանում է ձեւավորվել, բայց դժբախտություն կլինի, եթե հետհեղափոխական կառավարությունը մտածի. ««Դա հաստատվել է նախորդ իշխանության կողմից եւ, հետեւաբար, չպետք է կյանքի կոչվի»: 

 

Ինչպես ասացի՝ սա մեծ հնարավորության ժամանակն է: Ճգնաժամը երկու դեմք ունի՝ վտանգ եւ հնարավորություն: Դուք, իսկապես, կարող եք հանդիպել վտանգների, քանի որ կարող եք ճիշտ պատճառների համար սխալ ուղի ընտրել եւ հակառակը: 

 

Պետք է զգուշորեն դիտարկել՝ որտե՞ղ եք, որտե՞ղ եք եղել եւ ո՞ւր կարող եք գնալ ու, վերջապես, ինչը՞ պետք է լինի այս նոր իշխանության առանձնահատկությունը: Սա հրաշալի ժամանակ է երիտասարդ մարդկանց եւ նոր առաջնորդության համար:

Ջոն Հարքերի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին