Ապրիլին Ամրակիցում կբացվի «երազանքի գրադարանը» - Mediamax.am

exclusive
8240 դիտում

Ապրիլին Ամրակիցում կբացվի «երազանքի գրադարանը»


Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի


Վերջերս մենք պատմեցինք Ամրակից համայնքի եւ տեղի դպրոցում աշխատող ուսուցչուհի Արուսիկ Զեյնալյանի մասին: Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի հետ միասին նրանք որոշեցին ստեղծել մի գրադարան, «որը երեխաների համար կդառնա  մի վայր, որտեղ կճանաչեն իրենք իրենց, կհավատան սեփական ուժերին եւ չեն վախենա ամենաանհավանական երազանքներից»:

Ամրակից համայնքը կունենա երազանքների գրադարան

Տեղեկանալով, որ գրադարանի կառուցումը մոտենում է ավարտին, որոշեցինք զրուցել Արուսիկի հետ:

 

Պարզվեց, որ 2018 թվականը գրադարանի համար հաճելի գրքային անակնկալներով է սկսվել:

 

«Անհատական գրքային «նվիրատվությունները» գալիս են հարազատներից, ընկերներից եւ անծանոթ մարդկանցից, հաղթահարում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզի հայտնվեն մեր դպրոցականների ձեռքերում»,- պատմում է Արուսիկը:

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

«Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, մեզ անակնկալ նվերներ բերեցին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանից՝ երկու մեծ տոպրակ հանրագիտարաններով, մանկական եւ արկածային գրքերով, հայ գրականության դասական ստեղծագործություններով: «Օհո՜, ԱՅՍՊԻՍԻ գրքեր ես էլ եմ ցանկանում կարդալ»,- բացականչեց 8-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը, հերթով նայելով նվերները: Հենց այս խոսքերը ուզում եմ ձայնագրել եւ ուղարկել նվիրողին որպես երախտագիտության լավագույն նշան»,- խոստովանում է Արուսիկ Զեյնալյանը:

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Գրադարանի համար առանձնահատուկ էր նաեւ մարտի 2-ը: Այդ օրը Արուսիկը անցկացրեց «Զանգակ» հրատարակչությունում, որտեղ գրքեր էր ընտրում իր լավ բարեկամների՝ Ամերիկյան համալսարանի պրոֆեսորներ Միմի Զարուքյանի եւ Հիլդա Գրիգորյանի հետ միասին: Միմին եւ Հիլդան վերջերս կորցրել էին հարազատ մարդկանց եւ ցանկանում էին նրանց մասին հիշողությունը պահպանել որեւէ մեծ եւ լուսավոր բանի միջոցով: Այսպիսով` նրանք որոշեցին գրքեր նվիրել Ամրակից համայնքի գրադարանին:

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Ամրակիցի մասին մեր հոդվածը կարդալուց հետո արձագանքեցին շատ մարդիկ, որոնք հարցնում են. ինչպե՞ս փոխանցել գրքերը գրադարանին եւ ինչպե՞ս տեղեկանալ, որոց կարիքն ունեն դպրոցում:

 

Խնդրեցինք Արուսիկին նվիրատուների մի «տեղեկանք» կազմել:

 

Ահա այն.

 

1) Խնդրում ենք, ստուգեք «մեր երազանքի գրքերի ցուցակը» (ուշադիր եղեք, քանի որ այն անընդհատ համալրվում է եւ թարմացվում):

 

2) Ընտրեք այն գիրքը, որն ուզում եք նվիրել, գնեք/վերցրեք ձեր գրադարակից (եթե գիրքը լավ վիճակում է), ըստ ցանկության՝ մակագրեք այն եւ, ամենակարեւորը, գրքերի ցուցակում նշեք այն դեղին գույնով, իսկ «կարգավիճակ» սյունակում ձեր անունը եւ, ըստ ցանկության, կոնտակտային տվյալները:

 

3) Գտեք մեզ Facebook-ում (Amrakits School Library), որպեսզի գիրքը փոխանցելու վերաբերյալ պայմանավորվենք կամ ուղարկեք գիրքը փոստով. 1907, Հայաստան, Լոռու մարզ, գյուղ Ամրակից, 2-րդ փողոց, շենք 12, Ամրակից գյուղի միջնակարգ դպրոց:

 

«Մենք ընտրում էինք գրքերը, յուրաքանչյուրի վրա փակցնում էինք անվանական սթիքերներ, եւ  դա ամենաիսկական մոգությունն էր,- շարունակում է հիշել Արուսիկը մարտի 2-ը:

Լուսանկարը` Արուսիկ Զեյնալյանի

Եվ այսպիսին ենք ուզում տեսել մեր աշակերտներին եւ բոլորին` համարձակ, ստեղծագործ, իրենց կյանքում ամեն ինչին իմաստ հաղորդող, այլ ոչ թե ճակատագրի հանգամանքներից բողոքող: Մեր գրադարանը ապացուցում է. ամեն ինչ հնարավոր է, եթե տարված ես երազանքով եւ այն իրագործելու համար ուժ ու եռանդ չես խնայում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին