Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման ծրագիր է մշակվում - Mediamax.am

exclusive
18979 դիտում

Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման ծրագիր է մշակվում


Լուսանկարը` REUTERS

Սրբոց Հակոբյանց վանքի մուտքը
Սրբոց Հակոբյանց վանքի մուտքը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Երուսաղեմի քարտեզը
Երուսաղեմի քարտեզը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Թանգարանի վերագործարկման նախագիծը
Թանգարանի վերագործարկման նախագիծը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից


Երուսաղեմ ոտք դրած զբոսաշրջիկները, անկախ ազգությունից, Հայկական թաղամասը չեն շրջանցում: Այն մեկն է Հին քաղաքի չորս թաղամասերից. մյուս երեքը պատկանում են քրիստոնեական, հրեական եւ մահմեդական համայնքներին: Սուրբ քաղաքում հայերի դարավոր ներկայությունն ու մշակութային հսկայական ժառանգությունը փաստող վկայությունները շատ են: Բայց այն, ինչ կարող են տեսնել այցելուները, փոքր մասն է միայն:

Երուսաղեմի քարտեզը Երուսաղեմի քարտեզը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի «Էդվարդ եւ Էլեն Մարտիկյան» թանգարանը չի գործում ավելի քան 20 տարի: Ֆրանսահայ նշանավոր հայագետ, պատմաբան, մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանը 1979-ին էր այցելել թանգարան, բայց մինչեւ հիմա հիշում է անմխիթար վիճակը:

 

Շուրջ երկու տարի առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Կլոդ Մութաֆյանին առաջարկել է զբաղվել թանգարանի վերաբացմամբ: Ֆրանսահայ հայագետ Հարություն Գեւորգյանի եւ թանգարանագետ Հարութ Պեզճյանի հետ սկսել են պատրաստել  ցուցադրության գիտական պլանի նախնական տարբերակը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայ մատենագրության թվանշային գրադարանը Կլոդ Մութաֆյանին հրավիրել էր՝ ներկայացնելու կատարված աշխատանքը:

Սրբոց Հակոբյանց վանքի մուտքը Սրբոց Հակոբյանց վանքի մուտքը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Գիտնականն ասում է, որ Հայաստանից հետո Երուսաղեմն ամենամեծ ու արժեքավոր հայագիտական շտեմարանն է: Ցավոք, այդ ահռելի նյութը փակի տակ է:

 

«Շատ զբոսաշրջիկներ են Երուսաղեմ այցելում եւ նրանց ուղեցույցի մեջ նշված է հայկական թաղամասը: Գնում են, բայց Մայր տաճարը այցելության համար բաց է միայն 15:00-ից 15:30-ը: Հետո տեսնում են սլաքը ցույց է տալիս՝ Armenian museum: Գնում են, փակ է:

Լուսանկարը` REUTERS

Սիրտս ցավում է, որ մարդիկ խանդավառությամբ գալիս են, բայց ոչինչ չեն տեսնում: Եթե մեկը ուզում է իմանալ, զարգանալ, պետք է օգնել նրան: Միաբանների կողմից մեծ դիմադրություն կա: Տարօրինակ մտածելակերպ է՝ մերն է, պետք է պահենք, օտարը չտեսնի, չնախանձի»,- ասում է Կլոդ-Արմեն Մութաֆյանը:

 

700 քառակուսի մետր տարածքով երկհարկանի շենքը պետք է բարեկարգվի եւ հարմարեցվի մշտական ցուցադրությանը:

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Ըստ նախնական ծրագրի՝ թանգարանը մի քանի բաժին է ունենալու, որտեղ ներկայացված կլինեն Սուրբ քաղաքում հայկական ժառանգությունը, Սրբոց Հակոբյանց վանքը՝ իր բարերարներով եւ ուխտավորներով, կլինի նաեւ Հայոց Ցեղասպանությանը եւ դրա հետեւանքներին, տպագրությանը վերաբերող նյութեր եւ լուսանկարներ: Երուսաղեմում առաջին տպագիր գիրքը հայերեն է, եւ տպագրական մեքենան էլ պահվում է Հայոց պատրիարքարանում:

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Կլոդ Մութաֆյանն ասում է, որ արժեքավոր ցուցանմուշները շատ են:

 

Բարեբախտաբար դրանք լավ են պահպանվել եւ վերականգնման կարիք չունեն:

 

«Աշխարհում Թորոս Ռոսլինի յոթ մանրանկար կա, որոնցից չորսը Երուսաղեմում է: Այստեղ են պահվում 1064 թվի շքեղ Ավետարանը, կաթողիկոսական, պատրիարքական կոնդակները: Հայոց պատրիարքարանում պահվում է Մուհամմեդ մարգարեի ֆերմանը, նաեւ՝ Սալահ ադ Դինինը. Երուսաղեմը գրավելուց հետո նա մի ֆերման գրեց իր ստորագրությամբ, որ հայերին ձեռք չտան:

 

Եկեղեցու՝ 14-րդ դարի շատ գեղեցիկ, արձանագրությամբ, փայտե դուռ կա: Աշխարհում այդպիսի չորս դուռ էի տեսել՝ երկուսը Էրմիտաժում, մեկը՝ Հայաստանի պատմության թանգարանում, մյուսը՝ Թեոդոսիայում: Սա հինգերորդն է»:

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Արժեքավոր ցուցանմուշների մի մասը կընդգրկվի մշտական ցուցադրության մեջ: Կպատրաստվեն կրկնօրինակներ այն ցուցանմուշներից, որոնք պահպանման հատուկ պայմաններ են պահանջում: Տարվա ընթացքում որոշ օրեր այցելուները հնարավորություն կունենան դիտելու բնօրինակները: Նախատեսվում է պատրաստել նաեւ Հին քաղաքից դուրս գտնվող 7-րդ դարի հայկական արձանագրությամբ խճանկարի կրկնօրինակը եւ տեղադրել թանգարանի մուտքի առջեւ:

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Թանգարանի վերաբացման համար մոտ երկու մլն եվրո է անհրաժեշտ: Կլոդ Մութաֆյանն ասում է, որ Նուրհան պատրիարքը խոստացել է հայթայթել պահանջվող գումարը: Գաղափարները շատ են, մինչ գործնական փուլին անցնելը նորից քննարկումներ կլինեն:

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսինե Ղարիբյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին