Re-Apaga հիմնադրամը կփորձի «վերստեղծել» Հայաստանի ապագան - Mediamax.am

13457 դիտում

Re-Apaga հիմնադրամը կփորձի «վերստեղծել» Հայաստանի ապագան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդրիկ Զոլմիսը
Սեդրիկ Զոլմիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդրիկ Զոլմիսը, Արմեն Տեր-Մինասյանը, Միխայիլ Զամսկոյը եւ Արտյոմ Խանը
Սեդրիկ Զոլմիսը, Արմեն Տեր-Մինասյանը, Միխայիլ Զամսկոյը եւ Արտյոմ Խանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաթիաս Քիսլերը եւ Վերոնիկա Զոնաբենդը
Մաթիաս Քիսլերը եւ Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպե՞ս եք վարվում անպիտան դարձած էլեկտրոնային սարքավորումների հետ: Ըստ վիճակագրության, Հայաստանի յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան 4.3 կգ էլեկտրոնային թափոն է արտադրվում, ողջ բնակչության հաշվով այդ ցուցանիշը կազմում է 16 000 տոննա: Մեզանից քչերը գիտեն, որ անպիտան սարքավորումները պարզապես աղբը նետելով մեծ վնաս ենք հասցնում ոչ միայն բնությանը, այլեւ մեր առողջությանը: 

 

UWC Dilijan քոլեջի գերմանացի ուսանող Սեդրիկ Զոլմիսը՝ մեկ տարի Հայաստանում անցկացնելով, նկատել է, որ խնդիրն իսկապես առկա է երկրում: Սեդրիկը իր  համակուրսեցիներ Արմեն Տեր-Մինասյանի, Միխայիլ Զամսկոյի եւ Արտյոմ Խանի փորձում է սկսել մի էկոլոգիական շարժում, որը կբարձրացնի իրազեկությունն այս խնդրի շուրջ:

Սեդրիկ Զոլմիսը, Արմեն Տեր-Մինասյանը, Միխայիլ Զամսկոյը եւ Արտյոմ Խանը Սեդրիկ Զոլմիսը, Արմեն Տեր-Մինասյանը, Միխայիլ Զամսկոյը եւ Արտյոմ Խանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսանողներին աջակցում են Դիլիջանի համայնքային կենտրոնը, UWC Dilijan քոլեջը, Դիլիջանի քաղաքապետարանը, Solms Consulting-ը, Shirak Tours-ը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:  Այս նպատակի համար ստեղծվել է Re-Apaga հիմնադրամը, որը կփորձի Հայաստանն էկոլոգիապես պատասխանատու երկիր դարձնել: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել են UWC Dilijan քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

 

Ուսանողները նպատակ ունեն մոտ ապագայում էլեկտրոնային թափոնների բացասական հետևանքների մասին պատմող դասախոսություններ ունենալ Տավուշի մարզի եւ Վանաձորի դպրոցներում եւ համալսարաններում, կազմակերպել շարադրությունների ու նկարների մրցույթ, ձեւավորել էլեկտրոնային թափոններ հավաքագրող կամավորների կորպուս եւ այլ քարոզչական աշխատանքներ իրականացնել:

 

Սեդրիկ Զոլմիսի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին մեկնարկեց էլեկտրոնային թափոնների վնասակարության մասին առաջին քարոզարշավը Հայաստանում:

 

Սեդրիկ Զոլմիս. Վերստեղծելով Հայաստանի ապագան

 

Հայաստանում իսկապես առկա է էլեկտրոնային թափոնների խնդիրը, քանի որ աղբում հայտնված անպիտան էլեկտրոնային սարքավորումները մեծամասամբ այրում են: Այրումից գոյացած թունավոր նյութերը տարածվում են հողում եւ օդում՝ աղտոտելով մթնոլորտը: Սա գլոբալ խնդիր է, քանի որ այն վնաս է հասցնում բույսերին, կենդանիներին եւ մարդու առողջությանը: Այդ պատճառով որոշեցի մի հիմնադրամ ստեղծել, որը կբարձրացնի իրազեկությունը այս խնդրի վերաբերյալ եւ Հայաստանում կհիմնի էլեկտրոնային թափոնների վերամշակման առաջին կենտրոնը՝ աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար:

Սեդրիկ Զոլմիսը Սեդրիկ Զոլմիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Re-apaga հիմնադրամը ստեղծվել է առաջին հերթին հայ մարդկանց մտածելակերպը փոխելու համար, բայց մենք գիտակցում ենք, որ այդքանը բավարար չէ՝ հարկավոր է նրանց մոտիվացնել, որպեսզի անպիտան սարքավորումները տրամադրեն մեզ: Մենք ուզում ենք մարդիկ վստահ լինեն, որ լավ գործ են անում:

 

Հիմնադրամի Re-apaga անվանումը մեզ շատ է դուր գալիս: “Re-“ նախածանցը մեզ համար նշանակում է «վերամշակել», «նոր կյանք տալ» կամ «վերստեղծել», ստացվում է՝ «Վերստեղծել ապագան»:

 

Վերոնիկա Զոնաբենդ. Նախաձեռնությունը կարող է տարածվել Հայաստանում

 

Այս նախագծի ողջ հմայքը նրանում է, որ ուսանողներն իրենք են ճանապարհներ գտել իրենց գաղափարն իրացնելու համար: Գաղափարից ծնվեց այս նախաձեռնությունը եւ հույս ունեմ, որ այն կվերաճի մի մեծ շարժման: Երեխաներին շատ օգնել է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որտեղ ձեւակերպվել են ծրագրի հիմնական խնդիրները եւ նպատակը:

 

Բոլոր շանսերը կան, որ այս նախաձեռնությունը կարող է տարածվել Հայաստանում: Սա մեծ խնդիր է, որն արդիական է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ տարածաշրջանի եւ ողջ մարդկության համար: Երեխաները նպատակ ունեն այս տարվա ընթացքում նախաձեռնության մեջ ներգրավել մեծ թվով երիտասարդների՝ այցելելով դպրոցներ եւ համալսարաններ:

Մաթիաս Քիսլերը եւ Վերոնիկա Զոնաբենդը Մաթիաս Քիսլերը եւ Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաթիաս Քիսլեր. Երիտասարդների գաղափարն ինձ ոգեւորեց

 

Շատ դրական կարծիք ունեմ այս նախագծի վերաբերյալ: Երբ առաջին անգամ այցելեցի Դիլիջանի դպրոց եւ հանդիպեցի այս երիտասարդներին, որոնք ուզում են ինչ-որ բան անել էլեկտրոնային թափոնների հետ, շատ ոգեւորվեցի: Երբ ինձ առաջարկեցին դառնալ հոգաբարձուների խորհրդի անդամ, անմիջապես համաձայնեցի:

 

Ցավալի է, որ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությունը առաջնահերթություն չէ: Բայց հուսադրող է, որ նման նախաձեռնություններ են ծնվում, որպեսզի բարձրացնեն մարդկանց իրազեկությունը:

 

Պարտքս եմ համարում կապերի ստեղծումը եւ հովանավորների որոնումը այս նախագծի համար: Գերմանիայում էլ կա թափոնների խնդիր, բայց այնտեղ բոլոր համայնքներում կան հատուկ կենտրոններ, որտեղ կարելի է թողնել հին սարքավորումները՝ հեռուստացույցը, հին հեռախոսները եւ այլն:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին