Աղդամն ու Խրամորթը. մեր եւ հոլանդացիների աչքերով - Mediamax.am

exclusive
6908 դիտում

Աղդամն ու Խրամորթը. մեր եւ հոլանդացիների աչքերով


Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Արցախյան պատերազմի վետերանը Շուշիում
Արցախյան պատերազմի վետերանը Շուշիում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Երեխաները ֆուտբոլ են խաղում Շուշիի մզկիթի բակում
Երեխաները ֆուտբոլ են խաղում Շուշիի մզկիթի բակում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Խրամորտ գյուղում
Խրամորտ գյուղում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Խրամորտի բնակիչները
Խրամորտի բնակիչները

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Անատոլի Զինեւիչը
Անատոլի Զինեւիչը

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Ստեփանակերտում
Ստեփանակերտում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Ստեփանակերտի գերեզմանատանը
Ստեփանակերտի գերեզմանատանը

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Ստեփանակերտի գերեզմանատանը
Ստեփանակերտի գերեզմանատանը

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Արցախցի տղան
Արցախցի տղան

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Արձանի ավերակները Աղդամում
Արձանի ավերակները Աղդամում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken


1996 թվականին Հայաստան էին եկել հոլանդացի լրագրողներ՝ թղթակից Սաշա Մալկոն եւ լուսանկարիչ Լեո Էրկենը: Մի քանի օր Երեւանում աշխատեցինք, հետո խնդրեցին իրենց Ղարաբաղ ուղեկցել: Ես էլ դիմեցի ավագ գործընկերոջս՝ Ալվարդ Բարխուդարյանին, որ գա մեզ հետ, որպեսզի արտասահմանցիների համար «կանաչ լույս» ապահովի…

 

Վերջերս Լեո Էրկենին (երբեմն շփվում ենք Ֆեյսբուքով) խնդրեցի «փորփրել» ու այդ այցելությունից որոշ լուսանկարներ գտնել: Լեոն երկար ման եկավ, բայց ի վերջո գտավ: Ես էլ նկարները ուղարկեցի Ալվարդին ու խնդրեցի վերհիշել այդ այցելությունը: Ու ստացվեց այնպես, որ 19 տարի անց Ալվարդը ու Լեոն համատեղ հոդված ունեցան:

 

Արա Թադեւոսյան

 

***

 

Եթե այսօր հանդիպեմ նրանց, դժվար թե ճանաչեմ, բայց հիշողությանս խորքերում նրանք իրենց անկյունն ունեն՝ ռուսաստանցի հեռուստալրագրողուհի Ինգան՝ «Վեստի» ծրագրից, բրիտանացի բարալիկ մի աղջիկ, ռուսական Վանյա անունով, գերմանացի լրագրողներ, որոնց ծանր վիրավորներով մեր ուղղաթիռը գրեթե երկու ժամ սպասեց թռիչքադաշտում (1993-ին այն դեռ «Տապ ու Պապ» հուշարձանի շրջակայքում էր): Երբ Արիկն ասաց, որ ինձ ուղարկել է հոլանդացի լրագրողների լուսանկարները, որոնց թերեւս պիտի հիշեմ, նրանք իսկույն աչքիս առաջ եկան՝  Սաշա Մալկոն ու Լեո Էրկենը:

Արցախյան պատերազմի վետերանը Շուշիում Արցախյան պատերազմի վետերանը Շուշիում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Արա Թադեւոսյանի, մեր Արիկի ու իր հյուրերի հետ 1996-ի գարնանը Ղարաբաղ գնացինք. հոլանդացի լրագրողներն ուզում էին մեր երկիրը  տեսնել, ռուս գեներալ Անատոլի Չինեւիչի հետ ծանոթանալ ու անպայման «գրավյալ տարածքները» լուսանկարել: Պատերազմի տարիներին նվաստս, առանց կեղծ համեստության խոստովանեմ, persona grata էի Ղարաբաղի թե պետական, թե ռազմական վերնախավի համար: Մի քանի տարի առաջ Շուշիի հաղթանակի օրերին Արիկը մի հուզիչ հոդված գրեց տողերիս հեղինակի հեռավոր անցյալի մասին, որն այսօրվա իրականության հետ կարծես կապ չունի, ահա դրանք.

 

«1996 թվականին Հոլանդիայից երկու լրագրող էին ժամանել Հայաստան: Երեւանում նրանց ես էի «տիրություն անում», իսկ երբ Ղարաբաղ գնալու ցանկություն հայտնեցին, խնդրեցի Ալվարդին, որպեսզի ուղեկցի մեզ: Երբ եկանք Արցախ, հասկացա, թե ինչ հարգանք ու պատիվ է վայելում Ալվարդն այնտեղ: Մեզ համար փակ դռներ չկային` իմանալով, որ Ալվարդը մեզ հետ է, բոլորը, անգամ լրագրողներին սովորաբար խուսափող զինվորականները, միանգամից ավելի պատրաստակամ էին դառնում»:

 

Արիկի այս տողերը, հոլանդացի լրագրողների գրեթե 20 տարի առաջ Ղարաբաղում արված լուսանկարները արթնացրին հիշողությունս, թեեւ շատ դրվագներ այլեւս չեմ հիշում…

 

Գրեթե 20 տարի է անցել, բայց աչքիս առաջ է լուսահոգի Անատոլի Զինեւիչի համեստ առանձնասենյակը ԼՂՀ բանակի շտաբում՝ պատին փակցված Մոնթեի լուսանկարով ու Ղարաբաղ-Հայաստան քարտեզով հսկայական սեղանի վրա: Հիշում եմ   հոլանդացիների հետ զրույցից որոշ բեկորներ: Անատոլի Վլադիմիրովիչին զայրացրել էր հատկապես «наемник» արտահայտությունը՝ «Ես իմ հողի վրա եմ ապրում եւ պաշտպանում եմ իմ, այո, իմ ժողովուրդը»,- պատասխանել էր գեներալը Սաշայի հարցին:

Անատոլի Զինեւիչը Անատոլի Զինեւիչը

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Շատ մանրամասներ, անշուշտ խամրել են, բայց երկու դրվագ ուզում եմ վերհիշել՝ Աղդամ քաղաքը եւ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, ուր տարել էինք եվրոպացի մեր հյուրերին:

 

Աղդամ գնալու համար Ղարաբաղի զինվորական բարձրագույն ղեկավարության «ռազրեշենին»՝ թույլտվությունը պիտի ստանայինք: Ստացանք եւ բանակի սպաներից մեկի ուղեկցությամբ հին ճանապարհով՝ Ասկերանով ուղեւորվեցինք Աղդամ: 

 

Հաջորդ «ռազրեշենին» պիտի ստանայինք Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանից: Դեռ Ստեփանակերտում Անատոլի Վլադիմիրովիչն ասաց.

 

- Поезжайте в Агдам, если Вито вам разрешит:

 

Հրամանատարի առանձնասենյակում կայացած մեր զրույցից շատ բան չեմ հիշում:

 

Վիտոն կոշտ արձագանքեց լրագրողների «գրավյալ տարածքներին» վերաբերող մտահոգություններին: Նա աստվածաշնչյան «ակն ընդ ական»-ը մեջբերեց, Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ եւ կարճ կապեց, ասելով որ այլեւս նման բան հայոց պատմության մեջ չի լինի:

Երեխաները ֆուտբոլ են խաղում Շուշիի մզկիթի բակում Երեխաները ֆուտբոլ են խաղում Շուշիի մզկիթի բակում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Հրաժեշտ տվեցինք հրամանատարին ու Աղդամ շարժվեցինք: Աղդամ… թուրքի այս քաղաքի մասին բազմիցս գրել եմ 1993-ի հուլիսից սկսած, երբ առաջին անգամ էի ոտք դրել «գրավյալ տարածք»:  Բայց այսօր էլ սարսուռ է անցնում մարմնովս, երբ հիշում եմ նրա փողոցները, այն ժամանակ դեռ կանգուն տները, իրար վրա դարսված կահույքը փողոցներում: 1993թ. ամռանը «Հայք» թերթում գրել էի.

 

«Առաջին անգամ էի Ղարաբաղի սահմանն անցնում ու «զավթած տարածք» ոտք դնում`Աղդամ: Ասկերանի բերդը անցնելուն պես ճամփեզրին խփված տանկ նկատեցի` վրան թարմ ծաղիկներ: Մերն է: Հետո` ճանապարհի երկու կողմը այրված խոտ, մոխրացած ծառեր, ավերված շենքեր, մզկիթ, ալրաղացի կոմբինատ, բակում թափված ցորեն, ցորենին սպասող ժողովուրդ:

Ստեփանակերտի գերեզմանատանը Ստեփանակերտի գերեզմանատանը

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

...Անցյալ տարի նոյեմբերին (1992թ.-Ա.Բ.) տնից դուրս գալիս բարեկամներս զգուշացնում էին` ուշադիր կլինես, Աղդամից կրակում են... Դա հիշեցի Աղդամի փողոցներում, որտեղից, հուսով եմ, այլեւս չեն կրակի...

 

ԼՂՀ նախարարների խորհրդի ֆինանսների բաժնի վարիչ Կարեն Ներսիսյանը, վարորդ Շուրիկը, ԼՂՀ ժողովրդական ճակատի ներկայացուցիչ Ռաֆիկը իրենց գործով էին զբաղված` ցորենը պետք է տեղափոխվեր Ստեփանակերտ, այնտեղից էլ` հացին կարոտ Ղարաբաղի շրջաններ: Պատերազմի օրենքն է ավարը: Մարտակերտում ու Շահումյանում, Գետաշենում էլ էր այդպես...

Արցախցի տղան Արցախցի տղան

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

«Ագրեսորներից» մեկի` Գագիկի հետ մտնում ենք ավերված մի տուն: Այգում նռան ու թզենու ծառեր, սենյակներում` այրված շորեր, բակում` գետնին կաթսա, թավա: Ծառերից օրորոց է կախված: «Մի լաց, - Գագիկի ձայնն է,- Մարտակերտը հիշիր, Սումգայիթը: Ակն ընդ ական (չգիտես, որտեղից գիտեր գրաբարյան այդ խոսքը Գագիկը): Մի լաց»:

 

Աղդամից, հուսով եմ, այլեւս չեն կրակի»:

 

…Հոլանդացի լրագրողներին Աղդամի ավերածությունները ցնցել էին, գլուխները հա տանում ու բերում էին՝ խիստ էին տպավորված տեսածով: Հայրենական մեծ պատերազմի հուշարձանին, հիշում եմ, մոտեցանք, նկարահանում էին չորս կողմից, շատ բան, անշուշտ, թույլ չտվեցին լուսանկարել՝ խոստացել էինք հրամանատարությանը:

Արձանի ավերակները Աղդամում Արձանի ավերակները Աղդամում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Պատմում էի նրանց խորհրդային Աղդամի համբավի մասին, երբ նրա շուկայում ազատ կարելի էր «կալաշնիկով» ավտոմատն իր փամփուշտներով գնել, պատերազմից էի պատմում, այս քաղաքից  Ասկերանին, Ստեփանակերտին հասցվող ռմբակոծությունների մասին:

 

«Հիմա գնանք, Խրամորթը տեսեք»,- առաջարկեցի Սաշային ու Լեոյին: Ասկերանի շրջանի ծաղկուն, շատ գեղեցիկ այս գյուղը ադրբեջանցիները հիմնովի ավերել էին՝ դեռ կար Աղդամը: Գարուն էր, ու գարնանային այս կանաչ բույս ու ծաղկի մեջ մոխրակույտ ու մետաղակույտ դարձած, լեռներում ծվարած մեր այս չքնաղ գյուղը Աղդամից հետո էլ ավելի էր սարսռեցնել հոլանդացիներին: Երեւի, հասկացան ի վերջո, թե ինչ էր նշանակում Աղդամը ոչնչացնելու մեր «հանդգնությունն ու բարբարոսությունը»:

Խրամորտ գյուղում Խրամորտ գյուղում

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Առաջարկեցի կիսավեր մի տուն մտնել: Սենյակում մի մահճակալ կար, սեղան, մեկ-երկու աթոռ, պատին կախված ձեռքի ժամացույց կար… Ընտանիքի զավակները «պոստում» էին: Տան տերերը՝ ամուսիններն ու հարսները խառնվել էին իրար՝ հյուրերին չգիտեին ինչով հյուրասիրեն: Տանը հաց չկար, բայց պանիր, «աղ տյրյած», այն է՝  թթու ունեին: Ունեցածը  սեղանին դրեցին ու հա դարդ էր անուն տան տիկինը, որ հաց չունեին: Չդիմացա, արտասուքն աչքերիս դուրս եկա տնից… Սաշա Մալկոն էլ էր հուզվել… դուրս եկավ, սկսեց մխիթարել ինձ…Հիշում եմ նրա խոսքերը. «Մի լաց, պատերազմը վերջացել է, տարիներ կանցնեն, գյուղը կշենանա, հյուրանոցներ կկառուցվեն, զբոսաշրջիկներ կգան այստեղ, ախր շատ գեղեցիկ տեղ է, դե մի լաց…»:

Խրամորտի բնակիչները Խրամորտի բնակիչները

Լուսանկարը` Լեո Էրկեն/Leo Erken

Երբ Ստեփանակերտ վերադարձանք, ասացի Սաշային. «Եթե գրես Ղարաբաղի մասին, Աղդամի մասին, նախ Խրամորթի ավերակների լուսանկարները կդնես, հետո Աղդամինը ու կգրես. «Խրամորտից հետո հայերը Աղդամի հետ ավելի դաժան վարվեցին»: Չգիտեմ, արել էին այդպես հոլանդացի լրագրողները թե ոչ. այսօր դա թերեւս նշանակություն չունի: Հուշ է այլեւս Աղդամը, Սաշա Մալկոն ու Լեո Էրկենը… Բայց եվրոպացիները չէին սխալվել՝ կանգուն է Ասկերանի շրջանի չքնաղ մեր գյուղը եւ օրեցօր ավելանում են Ղարաբաղում հյուրանոցները…

 

Ալվարդ Բարխուդարյան

 

Լուսանկարները՝ Լեո Էրկենի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին