ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանում - Mediamax.am

5566 դիտում

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանում


ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանում
ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանում

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման համաձայնագիրը Հայաստանի կառավարության ու ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության միջեւ:

«180 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը երբեւէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է երեք հիդրոէլեկտրակայան, որոնք ունեն մինչեւ 405 ՄՎ էլեկտրականություն արտադրելու հզորություն (Որոտան գետի վրա, Հայաստանի հարավում): Այն Հայաստանի եւ Կովկասի ամենախոշոր ու ամենաճկուն էլեկտրակայաններից է», - ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

 

Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադը, որը Կոնտուր Գլոբալ ընկերության ուղղակի ու ամբողջական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկությունն է, առաջիկա 6 տարիների ընթացքում 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի` ուղղված համալիրի արդիականացմանը, գործունեության, անվտանգության, հուսալիության եւ արտադրողականության բարելավմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին