Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին` կարճ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:
«Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը եւ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, արժանի է իրական անկախության ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլեւ Արեւմուտքի մարտավարական եւ շուկայական մանիպուլյացիաներից», - գրել է Սերժ Թանգյանը:
Սերժ Թանգյանը հաճախ է անդրադառնում քաղաքական խնդիրներին:
Մասնավորապես, ս.թ. փետրվարին նա բաց նամակ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ պատասխան ստանալով` արձագանքել էր եւս մեկ նամակով:
















