Արա Գյուլեր`«առանց մարդու փերսոնալիթեի ռեակցիա չի կրնա ըլլար» - Mediamax.am

exclusive
8246 դիտում

Արա Գյուլեր`«առանց մարդու փերսոնալիթեի ռեակցիա չի կրնա ըլլար»


Եկատերինա Պողոսյանը զրուցում է Արա Գյուլերի հետ:
Եկատերինա Պողոսյանը զրուցում է Արա Գյուլերի հետ:

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Եկատերինա Պողոսյանը զրուցում է Արա Գյուլերի հետ:
Եկատերինա Պողոսյանը զրուցում է Արա Գյուլերի հետ:

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության

Լուսանկարը` Արա Գյուլեր

Լուսանկարը` Արա Գյուլեր

Արամ Խաչատրյանի դիմանկարը:
Արամ Խաչատրյանի դիմանկարը:

Լուսանկարը` Արա Գյուլեր


Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Ինդիրա Գանդիին, Մարիա Կալասին, Ալֆրեդ Հիչքոքին, Սոֆի Լորենին, Մարկ Շագալին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին: Նրա լուսանկարները տպագրվել են այնպիսի պարբերականների էջերին, ինչպիսիք են Time-ը, Life-ը, Newsweek-ը:

 

Ծննդավայր Թուրքիայում նրան անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», մինչդեռ նա իրեն համարում է «վիզուալ պատմաբան»՝ խոստովանելով, որ չափազանց կարեւորում է մարդու ներկայությունը կադրում:

 

Նա XX դարի երկրորդ կեսի ամենահայտնի լուսանկարիչներից է՝ աշխարհահռչակ Արա Գյուլերը:

 

2013 թվականի հունիսին Հայաստանի Ազգային պատկերասրահում «Բարև ձեզ» ցուցահանդեսի համար Արա Գյուլերը Ստամբուլից բերել էր ավելի քան 130 լուսանկար, որոնք արվել էին տարբեր ժամանակներում` աշխարհի տարբեր անկյուններում:

 

Արա Գյուլերը:

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության:

 

«Հայաստան առաջին անգամ չէ, որ կուգամ: Չորրորդ անգամն է: Ամեն եկած ատենս տակավին քոմունիսթ էին: Առաջին անգամն է, որ քոմունիսթի վերջեն կուգամ», - ասում է նա:

 

Արա Գյուլերը մերժում է լուսանկարչության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հատկապես դեմ է «ֆոտոշոփի» կիրառմանը:

 

«Իրականությունն ինչպես կա» մոտեցման կողմնակից Արա Գյուլերը գտնում է, որ  ժամանակակից լուսանկարիչները, արհեստական էֆեկտներն օգտագործելով, խաբում են դիտողին: «Բնութեան մեջ չիկան լուսեր, դուն ան լուսերը կդնես ու սուտ կխոսիս: Իրականությունն ան չէր»: 

 

Արա Գյուլերի լուսանկարը:

 

Լուսանկարիչն ասում է, որ պետք է հստակ բաժանել ֆոտոլրագրությունն ու արթ-լուսանկարչությունը:

 

«Ամեն բան որ կընես, պրոդուքսիոն մը ըրած կըլլաս: Անոր մեջ երբ որ հոգի կը դընես, նայողին ան բան մը գըսե, ան ատեն արտ-ֆոտոգրաֆի կըլլա»:

 

Արա Գյուլերը համոզված է, որ լուսանկարչության մեջ, ինչպես ամեն տեղ, առանցքային նշանակություն ունի մարդը, անհատը:

 

«Առանց մարդու փերսոնալիթեի ռեակցիա չի կրնա ըլլար»:

 

Արամ Խաչատրյանին լուսանկարելու պատմությունը Արա Գյուլերը հիշում է ջերմ ծիծաղով: Նա պատմում է, որ Խաչատրյանին լուսանկարում էր կոմպոզիտորի մոսկովյան բնակարանում:

 

Հայազգի կոմպոզիտորը բավականին լարված էր նստել լուսանկարչի առջեւ, արհեսատական կեցվածք ընդունել: «Մարդը հազար ու մի մոդել կընե: Ես ադանք պատկեր չեմ քաշեր»,- ասում է Գյուլերը:  

 

Լարվածության մթնոլորտն ավելի էր թեժացնում այն հանգամանքը, որ չէին կարող շփվել մեկ լեզվով՝ Գյուլերը խոսում էր արեւմտահայերեն, Խաչատրյանը՝ռուսերեն:

 

Արամ Խաչատրյանի դիմանկարը, հեղինակ`Արա Գյուլեր:

 

Կոմպոզիտորին լարվածությունից հանելու համար Գյուլերը որոշում է մի փոքր դադար վերցնել: Ժամանակ շահելու համար լուսանկարիչը որոշում է փոխել լույսերի դիրքը: Տեղափոխում է լույսերը, մոտեցնում էլեկտրական վարդակին եւ բարձր լարման տակ գտնվող լույսերը փորձում միացնել վարդակին:

 

«Ամբողջ շենքի լուսերը գնացին: Հիմա մենք Խաչատուրյանի հետ մնացել ենք մութին մեջ: Արամ Խաչատուրյանը մեկ բառ չիդե, ռուսերեն ուրիշ լեզու չիդե: Հիմա ինչերե՞ն պիտի խոսենք մարդու հետ, մթին մեջ ենք մնացել երկուքս»,- պատմում է Գյուլերը:

 

Արա Գյուլերի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին