Այսօր Ֆեյսբուքի օգտատեր Արամ Կարախանյանը տեղադրել է լուսանկար, որը վկայում է այն մասին, որ «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնային պար» արձանախումբը ավերվել է:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. հունիսին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քննարկել եւ առաջարկություն ներկայացնել «Դվին» հյուրանոցի հարեւանությամբ տեղադրված «Լեռնային պար» արձանախմբի տեղափոխման հետ կապված:
Մինչ այդ մի խումբ արվեստագետներ, այդ թվում` արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանը, քաղաքային իշխանություններին կոչ էին արել տեղափոխել «Լեռնային պար» մի այնպիսի վայր, որտեղ այն հասանելի կլինի մարդկանց համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: