Արմեն Արզումանյանը վերադառնում է հեռուստատեսություն - Mediamax.am

1851 դիտում

Արմեն Արզումանյանը վերադառնում է հեռուստատեսություն


Արմեն Արզումանյանն ու Սերժ Սարգսյանը
Արմեն Արզումանյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Արմեն Արզումանյանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը վերադառնում է հեռուստատեսություն:

Արմեն Արզումանյանն այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում:

 

«Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը եւ ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը», - գրել է Արմեն Արզումանյանը:

 

Մեդիամաքս-ի տեղեկություններով, Արմեն Արզումանյանը ղեկավար պաշտոն է ստանձնելու «Պանարմենիան Մեդիա Հոլդինգում»:

 

Մինչեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար նշանակվել է նա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն էր:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին