Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012թ. իր տարեկան զեկույցում վեր է հանել է 148 համակարգային խնդիրներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցը վերաբերում է 22 պետական մարմինների աշխատանքին:
«Մեր երկրի ամենամեծ չարիքները՝ դա արդարադատության պակասն է եւ սոցիալ-տնեսական խնդիրները: Ժողովրդին պակասում է հացն ու արդարադատությունը», - այսօր ասել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Համեմատելով 2012թ. Զեկույցը նախորդ տարվա զեկույցի հետ, նա նկատել է, որ առաջընթաց է գրանցվել վարչարարության ոլորտում: Պաշտպանը նշել է, որ լրջորեն բարեփոխվել եւ կատարելագործել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, մեծ առաջընթաց կա նաեւ խոսքի ազատության ոլորտում:
Կարեն Անդրեասյանի խոսքով, իր հրապարակած տարեկան զեկույցին դրական են արձագանքել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները: Քննադատաբար են մոտեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Պետական եկամուտների կոմիտեն, ինչպես նաեւ դատական իշխանությունները:
Առաջիկա քառօրյայի ընթացքում զեկույցը կներկայացվի ԱԺ-ում, իսկ ապրիլի 2-ին Գյումրիում մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: