Անհրաժեշտ է ընդլայնել «Արմենիկում»-ի գործածության շրջանակները, ասել է նախարարը - Mediamax.am

3812 դիտում

Անհրաժեշտ է ընդլայնել «Արմենիկում»-ի գործածության շրջանակները, ասել է նախարարը


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը

Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել «Արմենիկում» դեղամիջոցի գործածության շրջանակներն ընդլայնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է  «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, ինչպես նաեւ «Արմենիկում» դեղամիջոցի կիրառմանը:

 

Կենտրոնի մասնագետները նախարարին ներկայացրել են դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային եւ այլ հատկությունները։

 

Մասնագետները նշել են, որ գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում։

 

Այցի արդյունքում Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչեւ այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյունքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ` կազմելով հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։

 

Նախարարն առաջարկել է սկզբնական շրջանում «Արմենիկումի» հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել  որպես հակավիրուսային եւ իմունակարգավորիչ միջոց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին