Հայաստանցիների կարծիքները TRIPP-ի օգուտների եւ վնասների մասին - Mediamax.am

Մարտ 06, 2026
405 դիտում

Հայաստանցիների կարծիքները TRIPP-ի օգուտների եւ վնասների մասին


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում հարցման մասնակիցների 24 տոկոսը լիովին աջակցում է TRIPP նախագծին:

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից փետրվարի 3-ից 13-ը իրականացված հարցման արդյունքներով՝ հարցվածների 20 տոկոսը մասամբ է աջակցում նախագծին, 34 տոկոսը կտրականապես դեմ է դրա իրականացմանը, իսկ 13 տոկոսը մասամբ է դեմ: Հարցվածների 5 տոկոսը համաձայնագրի մասին չի լսել, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

 

«Ո՞րն է, ըստ Ձեզ, TRIPP-ի իրականացման հիմնական առավելությունը» հարցին պատասխանելիս 30 տոկոսը նշել է տնտեսական աճը, 19 տոկոսը՝ խաղաղության հաստատումը, 16 տոկոսը՝ շրջափակումից դուրս գալը, 14 տոկոսը՝ առեւտրի աճը, 10 տոկոսը՝ անվտանգության ապահովումը, 6 տոկոսը՝ պետական բյուջեի ավելացումը, 4 տոկոսը՝ երկրի զարգացումը, 3 տոկոսը՝ գների իջեցումը: 

 

TRIPP-ի օգուտների մասին հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել հարցվածների 13 տոկոսը:

 

«Ո՞րն է TRIPP-ի իրականացման հիմնական թերությունը» հարցին պատասխանելիս  հարցվածների 20 տոկոսը նշել է, որ այն բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, 16 տոկոսը համարում է, որ թշնամի երկրների քաղաքացիներն ազատ մուտք կգործեն Հայաստան: 

 

Հարցվածների 7 տոկոսը կարծում է, որ TRIPP-ի իրականացման հիմնական թերությունը կարող է լինել Սյունիքը կորցնելու վտանգը:

 

IRI-ի հեռախոսային հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից տեղահանվածներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացիներ)։ 




Մեր ընտրանին