Հարցվածների 80%-ը սպառնալիք է համարում Ադրբեջանին, 69%-ը՝ Թուրքիային - Mediamax.am

Մարտ 06, 2026
522 դիտում

Հարցվածների 80%-ը սպառնալիք է համարում Ադրբեջանին, 69%-ը՝ Թուրքիային


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի համար առավել կարեւոր քաղաքական գործընկեր է Ռուսաստանը. այսպես է կարծում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման մասնակիցների 43 տոկոսը:

Հարցման համաձայն՝ 42 տոկոսը առավել կարեւոր քաղաքական գործընկեր է հարմարում ԱՄՆ-ը, 34 տոկոսը՝ Իրանը, 29 տոկոսը՝ Եվրոպական միությունը, 27 տոկոսը՝ Ֆրանսիան, 21 տոկոսը՝ Չինաստանը, 18 տոկոսը՝ Վրաստանը: 

 

Հարցվածների 80 տոկոսը սպառնալիք է համարում Ադրբեջանը, 69 տոկոսը՝ Թուրքիան, 29 տոկոսը՝ Ռուսաստանը, 10 տոկոսը՝ ԱՄՆ-ն: 

 

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումն անցկացվել է փետրվարի 3-ից 13-ը: Հեռախոսային հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից տեղահանվածներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացիներ)։ 




Մեր ընտրանին