Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականի փետրվարի դրությամբ Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից լիովին գոհ է հարցված քաղաքացիների 39 տոկոսը, ավելի շուտ գոհ է՝ 23 տոկոսը, ավելի շուտ դժգոհ է 13 տոկոսը եւ ընդհանրապես գոհ չէ 20 տոկոսը, 6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից փետրվարի 3-ից 13-ը իրականացված հարցման արդյունքներով «որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության աշխատանքից» հարցին 23 տոկոսը լիովին գոհ է, 30 տոկոսը ավելի շուտ գոհ է, 26 տոկոսն ընդհանրապես գոհ չէ եւ 14 տոկոսն ավելի շուտ դժգոհ է: Եկեղեցու ղեկավարության աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնել դժվարացել է հարցվածների 7 տոկոսը:
Եկեղեցու նկատմամբ տարիների ընթացքում մարդկանց կարծիքը փոխվել է:
«Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից» հարցին 2019 թվականի հոկտեմբերին գոհ է եղել հարցվածների 74 տոկոսը, դժգոհ՝ 21 տոկոսը, 2023 թվականի մարտին գոհ է եղել 54 տոկոսը, դժգոհ՝ 40 տոկոսը:
2024-ի սեպտեմբերին Առաքելական եկեղեցու աշխատանքից գոհ է եղել 48 տոկոսը, դժգոհ՝ 47 տոկոսը, 2025-ի հունիսին գոհ է եղել 58 տոկոսը, դժգոհ՝ 35 տոկոսը եւ 2026-ի փետրվարին գոհ է հարցվածների 61 տոկոսը, դժգոհ՝ 33 տոկոսը:
Հեռախոսային հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից տեղահանվածներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացիներ)։
















