38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարին, ծնվեց Շարժումը:
Դա սոսկ քաղաքական իրադարձություն չէր, առավել եւս՝ տարածքային վեճ քանդվող գերտերության համատեքստում: Արցախյան շարժման հիմքում ազատության եւ ինքնաճանաչման ձգտումն էր, պայքարը սեփական ինքնության պահպանման համար: Սա է պատճառը, որ Շարժումը միավորեց մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, զբաղմունքից կամ գտնվելու վայրից:
1988թ., ՍտեփանակերտԼուսանկարը` Սուրեն Սարգսյան
Բազմամարդ ցույցեր էին ընթանում ինչպես Երեւանում, Ստեփանակերտում ու մարզային համայնքներում, այնպես էլ՝ հայաշատ խոշոր քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում, որտեղի հայ համայնքը գործում էր շատ ակտիվ:
1988թ., ՍտեփանակերտԼուսանկարը` Սուրեն Սարգսյան
Արցախյան շարժումը միասնության աննախադեպ օրինակ է, երբ գաղափարն ու նպատակը հաղթում է հնարավոր բոլոր «եթե»-ներն ու «բայց»-երը: Շարժում, որի հիմքում եղած «հանուն»-ը արտահայտվում է Մատենադարանում 1988-ին փակցված մեկ նախադասությամբ՝ «Ազատություն գերված Արցախին»:
Լուսանկարը` Սուրեն Սարգսյան
Մեդիամաքսը ներկայացնում է արխիվային ֆոտոշարք՝ 1988թ.-ի տարբեր ամիսներին Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում ընթացող ցույցերից:
1988թ., ՄոսկվաԼուսանկարը` Սուրեն Սարգսյան
Լուսանկարների հեղինակը Սուրեն Սարգսյանն է, որն այդ օրերին ուսանող լինելով՝ սիրողական տեսախցիկով արձանագրել է տեղի ունեցողը:















