Amnesty International. Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ֆարսի գագաթնակետն էր - Mediamax.am

Փետրվար 18, 2026
305 դիտում

Amnesty International. Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ֆարսի գագաթնակետն էր


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսը Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «ֆարսի գագաթնակետ»։

«Ռուբեն Վարդանյանի եւ մյուս մեղադրյալների գործի քննությունը ռազմական դատարանի կողմից ինքնին լուրջ անհանգստություն է հարուցում եւ անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Թեեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեւական հակամարտության զոհերը՝  ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության եւ վնասի հատուցման, այս դատավճիռները վիրավորանք են հանցագործությունների բոլոր զոհերի համար։

 

Ռուբեն Վարդանյանին եւ մյուս մեղադրյալներին, որոնց վերագրվում էր ծայրահեղ ծանր հանցագործությունների մի ամբողջ շարք, փաստացի դատել են փակ նիստում։ 

 

Նույնիսկ մեղադրանքները (միայն Վարդանյանի նկատմամբ ավելի քան 40-ը), ներառյալ «ահաբեկչությունը» եւ «մարդկության դեմ հանցագործությունները», դատաքննության ընթացքում իսկապես հրապարակային չդարձան։ 

 

Amnesty International-ը ադրբեջանական իշխանություններին հարցում էր հղել դատական գործընթացի եւ ապացույցների վերաբերյալ, սակայն պատասխան չէր ստացել։ Ադրբեջանը պարտավոր է կատարել մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ ապահովել, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն՝ միջազգային իրավունքի նորմերին եւ արդար դատաքննության ստանդարտներին համապատասխան», - ասել Մարի Սթրաթերսը։ 




Մեր ընտրանին