«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է ներառական ֆուտբոլի զարգացմանը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
164 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է ներառական ֆուտբոլի զարգացմանը



Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ստորագրել են նվիրաբերության պայմանագիր՝ ուղղված «Ներառական ֆուտբոլի զարգացում հատուկ կարիքներ (հաշմանդամություն) ունեցող երեխաների համար» ծրագրի համաֆինանսավորմանը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ 

 

Ծրագրի նպատակն է նպաստել հատուկ կարիքներ ունեցող երեխաների լիարժեք սոցիալական ներառմանը եւ առողջ զարգացմանը՝ ներառական ֆուտբոլի միջոցով ստեղծելով անվտանգ, հասանելի եւ աջակցող սպորտային միջավայր։

 

Ծրագիրը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել ֆուտբոլով՝ բարձրացնելով նրանց ֆիզիկական ակտիվությունը, զարգացնելով թիմային համագործակցությունը, սոցիալական եւ հաղորդակցական հմտությունները, ինչպես նաեւ ինքնավստահությունը։ 




Մեր ընտրանին