Հրապարակվել են կլոր սեղանի հայ եւ ադրբեջանցի մասնակիցների անունները - Mediamax.am

Փետրվար 13, 2026
293 դիտում

Հրապարակվել են կլոր սեղանի հայ եւ ադրբեջանցի մասնակիցների անունները


Լուսանկարը` Armenpress/Mkhitar Khachatryan


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 13–ից 14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների կլոր սեղանը։

«Հայկական Խորհուրդ» հետազոտական կենտրոնից հայտնել են, որ բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

 

Կենտրոնը նաեւ հրապարակել է մասնակիցների անունները:

 

Հայկական կողմի մասնակիցներ`

 

1.    Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ

2.    Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

3.    Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

4.    Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

5.    Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

6.    Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ

7.    Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

8.    Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

9.    Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան

10.    Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

11.    Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ

12.    Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

13.    Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող

14.    Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

15.    Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

16.    Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար

17.    Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

18.    Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

19.    Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

20.    Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

Ադրբեջանական կողմի մասնակիցներ`

 

1.    Ֆարհադ Մամեդով - Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն

2.    Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն

3.    Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր

4.    Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ

5.    Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ

6.    Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող

7.    Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)

8.    Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն

9.    Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու

10.    Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ

11.    Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ

12.    Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ

13.    Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ

14.    Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան

15.    Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ

16.    Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

17.    Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից

18.    Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ

19.    Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ




Մեր ընտրանին