Նոր կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026-ի աշնանը - Mediamax.am

Մարտ 07, 2026
1249 դիտում

Նոր կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026-ի աշնանը


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ասել է, որ ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։

«Կենսաչափական անձնագրի եւ նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման վրա, առաջիկայում այն կներկայացվի հանրությանը: 

 

Հին նմուշի անձնագրերը վավերական կլինեն մինչեւ ժամկետի ավարտը:




Մեր ընտրանին